News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի խոշորագույն ընկերությունները, ներառյալ էներգետիկ հսկա Aramco-ն, կրճատում են թագաժառանգ արքայազնի 1,3 տրիլիոն դոլար արժողությամբ նոր ծրագրի շահաբաժինները, գրում է Bloomberg-ը:

Աշխարհի խոշորագույն նավթային ընկերության` Aramco-ի բաժնետերերը կշարունակեն շահաբաժիններ ստանալ, հայտարարել է թագավորության փաստացի առաջնորդ, թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը:

24 ընկերություններ, այդ թվում՝ Saudi Basic Industries Corp., Almarai Co., Saudi Telecom Co.,  National Shipping Co., համաձայնել են միանալ ծրագրին ՝ ներդնելով 5 տրիլիոն ռիալ (1,33 տրիլիոն դոլար) առաջիկա 10 տարում:

Նոր ծրագիրը հայտնվել է կորոնավիրուսի համաճարակից եւ նավթային շուկայում ցնցումներից հետո, որոնք հանգեցրեցին կրկնակի ճգնաժամի Սաուդյան Արաբիայում:

Արքայազնի խոսքով՝ ընկերությունները կստանան լրացուցիչ սուբսիդիաներ եւ օրենսդրության մեջ փոփոխությունները լոբբինգ անգելու հնարավորություն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ