News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ջո Բայդենի վարչակազմը Թուրքիային մեղադրել է «մարդու իրավունքների հետ կապված մի շարք լուրջ խնդիրների» պատճառով՝ սկսած կամայական սպանությունների ու խոշտանգումների մեղադրանքներից եւ ավարտած տասնյակ հազարավոր քաղաքական հակառակորդների, ներառյալ քաղաքական գործիչների, իրավաբանների, լրագրողների եւ իրավապաշտպանների բանտարկությամբ:

Bloomberg-ը նշում է, որ ԱՄՆ Պետքարտուղարության 2020 թվականին մարդու իրավունքների պահպանման մասին զեկույցը ցուցադրում է երկու կողմերի աճող անվստահությունը եւ Թուրքիայի հետ հարաբերություններում պահպանվող լարվածությունը Ջո Բայդենի նախագահության օրոք:

ԱՄՆ նախագահը 2019 թվականին New York Times-ի հետ հարցազրույցում թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «ավտոկրատ» եւ հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո Էրդողանին չի զանգահարել:

Ստորեւ ներկայացված են ԱՄՆ զեկույցի հիմնական եզրահանգումները, այդ թվում՝ իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի տասնյակ հազարավոր համախոհների ձերբակալություններն ու զտումները. Անկարան Գյուլենին մեղադրում է 2016 թվականի հեղաշրջման փորձի մեջ:

«Քաղաքացիական իշխանությունները պահպանել են իրավապահ մարմինների աշխատակիցների վրա արդյունավետ վերևահսկողությունը, բայց չարաշահումների եւ կոռուպցիայի հետաքննության ու պատժի մեխանիզմները մնացել են անհամարժեք:

Պետական հեղաշրջման փորձից հետո իշխանությունները ազատել են կամ ժամանակավորապես հեռացրել ոստիկանության, զինված ուժերի ու դատական մարմինների տասնյակ հազարավոր աշխատակիցների եւ փակել են ավելի քան 1500 հասարակական կազմակերպություններ՝ ահաբեկչության հետ կապված պատճառներով, հիմնականում Գյուլենի շարժման հետ հավանական կապերի պատճառով:

Կառավարությունը սահմանափակ քայլեր է ձեռնարկել մարդու իրավունքների խախտումների մեջ մեղադրվող անվտանգության ուժերի աշխատակիցների եւ այլ պաշտոնատար անձանց դեմ հետաքննություն, դատական հետապնդում անցկացնելու եւ պատժելու համար: Անպատժելիությունը շարունակել է խնդիր մնալ:

Տեղի են ունեցել տասնյակ հազարավոր մարդկանց կամայական կալանավորումներ եւ շարունակվող ձերբակալություններ, այդ թվում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ խորհրդարանի նախկին անդամների, իրավաբանների, լրագրողների, իրավապաշտպանների եւ ԱՄՆ առաքելության աշխատակիցների՝ «ահաբեկչական» խմբերի հետ ենթադրյալ կապերի կամ օրինական խաղաղ ելույթների պատճառով:

Առկա են կարծիքի արտահայտման, մամուլի եւ համացանցի ազատության խիստ սահմանափակումներ, ներառյալ լրագրողների նկատմամբ բռնության սպառնալիքները, լրագրողների եւ այլ անձանց քրեական հետապնդումը կառավարության քաղաքականության կամ պաշտոնատար անձանց քննադատության պատճառով, ինչպես նաեւ գրաքննությունն ու վեբկայքերի արգելափակումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել 16 VPN-սերվիսների աշխատանքն ընտրություններից առաջ. FT
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել...
Թուրքական ընդդիմությունը հույս ունի հաղթել Էրդողանին՝ փոխարինելով առաջնորդին
Մենք հանձնառու ենք կոտրել այդ 25 տոկոս անտեսանելի ապակե առաստաղը...
Էրդողանը հայտարարել է հանրապետության նոր սահմանադրության շուտափույթ ընդունման անհրաժեշտության մասին
Նրա կարծիքով, երկիրը չի կարող իրեն թույլ տալ հանրապետության հռչակման 100-ամյակը նշել հին հիմնական օրենքով
Եվրոպայի խորհրդի դիրեկտիվ մարմինը  Թուրքիային կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային  
Նախարարների կոմիտեի նիստը տեղի է ունեցել հունիսի 5-7-ին: Որոշման համաձայն՝ սեպտեմբերին կոմիտեի նիստում ․․․
Թուրքիայում դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել ահաբեկչության մեջ մեղադրվող իրավապաշտպանների նկատմամբ
2020 թվականին Քըլըչը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման՝ քուրդ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեղադրանքով․․․
Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի նախագահին կհաջողվի ընտրել 3-րդ փուլում. ԶԼՄ-ներ 
Առաջին երկու փուլով խորհրդարանի ղեկավար ընտրելու համար անհրաժեշտ է նրա օգտին առնվազն 400 ձայն...
Ամենաշատ