News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 14
USD
523.1
EUR
631.17
RUB
7.03
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Կենտրոնական բանկի թվային արժույթները կարող են նոր ոչ բանկային խաղացողների հայտնվելու պատճառ դառնալ մանրածախ վճարումների ոլորտում եւ հանգեցնել ոլորտի ցնցման, հայտարարել է Միջազգային հաշվարկների բանկը, հաղորդում է Reuters-ը:

Խոշոր կենտրոնական բանկերը ակտիվացրել են իրենց սեփական CBDC անվանումով թվային արժույթները մշակելու ջանքերը՝ ֆինանսական համակարգերը արդիականացնելու, կրիպտոարժույթի սպառնալիքները կանխելու եւ ներքին ու միջազգային վճարումներն արագացնելու համար: Ջանքերի մեծ մասը դեռ մշակման փուլում է. Մասնավոր հատվածի հետ համագործակցության կոչ անողների թվում է Անգլիայի բանկը: Չինաստանի Ժողովրդական բանկի թվային յուանի ծրագրերը ամենաառաջատարն են:

Հեռանկարը, որ միլիարդավոր մարդիկ ամբողջ աշխարհում կօգտագործեն Facebook-ի կողմից աջակցվող Diem նախագիծը, որը նախկինում կոչվում էր Libra, վախեցնում է կենտրոնական բանկերին՝ ֆինանսական կայունության հավանական ռիսկերով եւ դրամավարկային քաղաքականության նկատմամբ նրանց վերահսկողությամբ:

Diem-ը այսպես կոչված կայուն սթեյբլքոին է՝ կրիպտոարժույթի տեսակ, որը նախատեսված է նման թվային թոքեններին բնորոշ անկայունությունից խուսափելու եւ այդպիսով վճարումների ու առեւտրի համար ավելի գործնական դառնալու համար:

Մասնագետների կարծիքով՝ խոշոր, օգտագործողի համար հարմար տեխնոլոգիական վճարային ծառայությունները կարող են արագ գերակշռել եւ զսպել մրցակցությունը, ինչպես նաեւ խաթարել տվյալների պաշտպանությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել