News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 2019-2020 թվականների ընթացքում COVID-19 համավարակի պատճառով մահացության մակարդակն աճել է 15,9%-ով: Համաձայն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ուսումնասիրության, 2020թ. կորոնավիրուսը երկրում յուրաքանչյուր 10-րդ մահվան պատճառն է դարձել եւ դարձել է երկրում իր նշանակությամբ մահվան երրորդ հիմնական պատճառը՝ սրտային հիվանդություններից եւ քաղցկեղից հետո, հայտնում է The Hill-ը:

Ընդհանուր առմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում COVID-19-ը մոտ 345 000 մահվան հիմնական պատճառ եւ եւս 32 000 մահվան պատճառներից մեկն է դարձել, ինչը միասին կազմում է երկրում անցյալ տարի բոլոր մահվան դեպքերի 11,3%-ը, հայտնում է CDC-ն:

CDC-ի տվյալներով՝ ներկա դրությամբ ավելի քան 547 000 ամերիկացիներ են մահացել վիրուսից:

COVID-19-ի պայմաններում 2020 թվականին երկրում մահացության ընդհանուր մակարդակն աճել է 15,9 տոկոսով:

Չնայած վիրուսից նոր մահվան դեպքերը զգալիորեն նվազել են հունվարյան գագաթնակետից հետո, COVID-19-ը դեռ ամեն օր շուրջ 1000 մարդ է սպանում:

Ընդհանուր առմամբ, ըստ CDC-ի, անցյալ տարի 690 000 մարդկանց մահվան հիմնական պատճառը սրտի հիվանդությունն է եղել: Երկրորդ տեղում քաղցկեղն է` 598 000 մարդ, երրորդում՝ COVID-19-ը` 345 000 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ