Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։
Ինչպես տեղեկանում է NEWS.am-ը կառավարության պաշտոնական էջից, Հայկ Չոբանյանի ազատման հարցն ընդգրկված է ապրիլի 1-ի կառավարության նիստի օրակարգում։
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Հայկ Չոբանյանին նշանակելու են բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար՝ հրաժարական ներկայացրած Հակոբ Արշակյանի փոխարեն:
Արշակյանը, հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 31-ին, հրաժարական ներկայացրեց։ Նրա հրաժարականը ակնկալվում էր լրագրող Փայլակ Փահրադյանի հետ ունեցած միջադեպից հետո, երբ նախարարը բռունցքով հարվածել էր լրագրողին։
Նշենք, որ Հայկ Չոբանյանը ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ավելի ուշ սովորել է ՀՀ կառավարման դպրոցում։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Տավուշի մարզպետ կնշանակվի այսօր ՏՄՊՊՀ անդամի պաշտոնից հրաժարական տված Էդգար Ճաղարյանը։