News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սուեզի ջրանցքում «Ever Given» կենտեյներատարի հետ կապված պատահարը ոչ մի ձեւով չի անդրադառնա ԵՏՄ երկրների վրա, որովհետեւ տարանցիկ հոսքը ընթացել է մեզ շրջանցելով: Այս մասին ապրիլի 1-ին Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության կոլեգիայի անդամ (նախարար), տնտեսագիտության դոկտոր Սերգեյ Գլազեւը:

Նրա խոսքով՝ այս տխուր պատահարը հաստատել է ցամաքային ճանապարհների կարեւորությունը:

«Այսօր մենք պայմաններ ենք ստեղծում կոնտեյներային փոխադրումների համար: Առաջին հերթին աշխատանք է կատարվել երկաթուղային տրանսպորտի նեղ հատվածների վերացման համար: Այսօր կենտրոնական Չինաստանից մինչեւ կենտրոնական Ռուսաստան գնացքի շարժման արագությունը կազմում է շուրջ 10 օր:

Եթե երկաթուղագործները սակագները չբարձրացնեն, ապա համոզված եմ, որ այդ պատահարը հզորագույն խթան կդառնա կոնտեյներային բեռների հոսքը նավերից գնացքներ վերաուղղորդելու համար: Արդեն այս տարի տեսնում ենք նման փոխադրումների կրկնապատկում»,- նշել է նա:

Գլազեւը հավելել է, որ դրա հետ մեկտեղ համավարակի պատճառով ծովային սակագներն աճել են, ինչը հանգեցրել է երկաթուղային փոխադրումների հանդեպ հետաքրքրության լրացուցիչ մեծացման:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին «Ever Given» կոնտեյներատարը ծանծաղուտի մեջ էր խրվել Սուեզի ջրանցքի ամենանեղ հատվածում՝ երկար ժամանակով ամբողջությամբ փակելով այս կարեւորագույն ջրային մայրուղին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ