News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ արտահերթ նիստում, «Իմ քայլի» իր գործընկեր Հովիկ Աղազարյանին խնդրել է հերքել այն հայտարարությունը, թե «Քարվաճառը հայկական չէ»:

Պատգամավորի խոսքով՝ ամենից քիչ նման հայտարարություն նա սպասում էր Աղազարյանից:

«Խնդրում եմ, բարձրացեք ամբիոն եւ ասեք, որ սխալմունք է տեղի ունեցել, մեղավոր են լրագրողները, սակայն մի բան ասեք: Այդ հայտարարությունը չպետք է անպատասխան մնա, քանի որ մենք աշխատում ենք ոչ միայն ներքին լսարանի համար»,-նշեց Թովմասյանը:

Նա նաեւ նշեց, որ Աղազարյանի հայտարարությունը հասել է մինչեւ Ղարաբաղ, որտեղ մարդիկ վատ եզրակացություններ են անում: Թովմասյանը ելույթն ավարտեց Դադիվանք վանական համալիրի պատմության մասին «Վիքիպեդիա»-ից մեջբերումով:    

Հիշեցնենք, որ հարցազրույցներից մեկում Հովիկ Աղազարյանը հայտարարել է, թե «Քարվաճառը մերը չի եղել, եւ վաղ թե ուշ այն պետք է վերադարձնեինք»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ