News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ կազմակերպված «Երթեւեկության ցածր ինտենսիվություն ունեցող ճանապարհներ եւ տեխնոլոգիական փոփոխություններ» թեմայով առցանց աշխատաժողովին։

ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնակցում էին նաեւ ԱԶԲ-ի‚ ՀՀ ֆինանսների‚ էկոնոմիկայի‚ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների‚ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ոլորտային վարչությունների‚ Ճանապարհային ոստիկանության‚ մարզպետարանների‚ շինարարական կազմակերպությունների‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի‚ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Աշխատաժողովը կազմակերպվել է ԱԶԲ տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանը 2020-2040թթ. տրանսպորտի եւ առեւտրի խթանման ռազմավարությանը եւ տրանսպորտի գլխավոր պլանի կազմմանն օժանդակելու նպատակով:

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ ճանապարհային ցանցի առկա վիճակի գնահատմանը, հետագա զարգացման հեռանկարներին‚ ճանապարհների պահպանման‚ ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի ներդրման խնդիրներին‚ ճանապարհաշինության ոլորտում նոր տեխնոլոգիաների եւ ստանդարտների կիրառման անհրաժեշտությանը‚ երթեւեկության ցածր ինտենսիվություն ունեցող ճանապարհների համար նոր տեխնիկական լուծումների կիրառմանը  եւ բազմաթիվ այլ թեմաների։

Նշվել է‚ որ ճանապարհների սպասարկումը կարեւորագույն հարց է‚ եւ ժամանակին ու ճիշտ սպասարկմամբ է պայմանավորված ճանապարհների երկարակեցությունը եւ միջոցների խնայողությունը։ Ճիշտ սպասարկմամբ կապահովվի ներդրումների մեծ վերադարձելիություն։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նկատեց‚ որ ճանապարհների պահպանման եւ սպասարկման ոլորտում բարեփոխումների իրականացումն անխուսափելի է եւ հիմնական թիրախներից մեկն է։ Ըստ փոխնախարարի՝ մեր նպատակն է ունենալ տարածաշրջանում մրցակցային‚ անվտանգ ճանապարհային ցանց։ Եվ ճանապարհների սպասարկման տեխնիկական պահանջների բարձրացումը‚ նորարար մեթոդների‚ տեխնոլոգիաների կիրառումը‚ ժամանակակից տեխնիկայի օգտագործումը պետք է լինեն այն պարտադիր պայմանները‚ որոնք կապահովեն առկա խնդիրների կարգավորումը։

Խոսելով ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի մասին՝ ԱԶԲ փորձագետները նշել են‚ որ ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտի կողմից բավականին մեծ քայլեր են ձեռնարկվել համակարգի զարգացման ուղղությամբ։

Ընթացակարգերի եւ գործիքների համադրությամբ մշակվում են ճանապարհային ցանցի շահագործման, սպասարկման եւ բարելավման արդյունավետ եղանակներ‚ հավաքագրվում եւ թարմացվում են ճանապարհների մասին տվյալները։ Եվ այդ ամենը կօգնի պլանավորել պահպանման աշխատանքներն ավելի ծախսարդյունավետ տարբերակով։ Աշխատաժողովի մասնակիցներն արծարծել են ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի կատարելագործմանն առնչվող կետեր։

Քննարկվել է նաեւ ճանապարհաշինության ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառման հարցը։ Ընդգծվել է‚ որ փորձարկումներ պետք է արվեն‚ ուսումնասիրվեն տարբեր ուղեցույցներ՝ հասկանալու համար‚ թե որ տեխնոլոգիան առավել արդյունավետ կաշխատի հայաստանյան պայմաններում։ Եվ դա պետք է լինի շարունակական գործընթաց։

Տիկին Ղալեչյանը նշել է‚ որ բարձրացված հարցերն ու առաջարկները ծրագրում է քննարկել նաեւ մասնագիտական միությունների‚ ասոցիացիաների‚ կրթական հաստատությունների հետ՝ դրանց վերաբերյալ մասնագետների ավելի լայն շրջանակի կարծիքն ունենալու համար։  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ