News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դատախազությունը կփորձի Քոչարյանի եւ մյուսների գործով ամբողջ պատասխանատվությունը դնել դատարանի վրա: Այս մասին ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը:

Նա հույս հայտնեց, որ դատախազությունը ուժ կգտնի իր մեջ եւ դրան չի գնա:

«Մենք տեսանք, որ դատախազները նիստին ներկա չէին: Սա կարելի է որակել որպես պատասխանատվությունից փախչելու կամ ժամանակ շահելու փորձ, չնայած դատախազությունն ինքը պետք է դիմեր դատարանին գործը կարճելու համար: Բայց մենք տեսնում ենք, որ նրանք ենթարկվել են իշխող ռեժիմի կամքին»,- շեշտեց Մելոյանը:

Փորձագետի գնահատմամբ՝ երկրորդ նախագահի փաստաբանները անհավասար պայմաններում են, քանի որ նրանք աշխատում են իրավական դաշտում, իսկ նրանց ընդդիմախոսները կիրառում են անօրինական մեթոդներ:

«Նրանք կարող են դատական նիստը բոյկոտել, բայց առաջնորդվելով օրենքի գերակայությամբ՝ չեն գնում նման քայլերի»,- հավելեց նա:

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ սահմանադրական արդարադատությունը հաղթեց հակասահմանադրական գործընթացին, որը տեւել է 3 տարի, նշեց Մելոյանը:

«Ցանկացած փորձագետի համար ակնհայտ էր Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի  հակասահմանադրական բնույթը, իսկ ՍԴ որոշման հրապարակման պահից հոդվածն անվավեր է համարվում: Այս հոդվածով դատապարտվածների առկայության դեպքում նրանք պետք է արդարացվեն, իսկ արդեն հարուցված գործերով հետապնդումները դադարեցվեն: Սա խոսում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործերը պետք է կարճվեն, սակայն դատարանը դա չարեց: Այս մարդկանց իրավունքներն, ըստ էության, արդեն 8 օր խախտվում են»,- ամփոփեց իրավաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ