News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում չընտրելու որոշումների դեմ Դատախազության բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վահրամ Բաղդասարյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը։

«ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2021 թվականի մարտի 26-ի որոշմամբ մերժել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործով Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժելու մասին ստորադաս դատարանների դատական ակտերի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման ախապատրաստման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ