News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում հայտնաբերված 1600-ական թվականների մի քանի արաբական արծաթե մետաղադրամներ կօգնեն բացահայտել պատմության մեջ ծովահենների ամենահամարձակ կողոպուտի առեղծվածը, որն իրականացրել է աշխարհի ամենահետախուզված մարդը, հայտնում է PA Media-ն: Անգլիացի դաժան ծովահենը, որը Մեքքայից Հնդկաստան տեղափոխված մահմեդական ուխտավորներին տեղափոխող նավը թալանելուց հետո դարձել է աշխարհի ամենահետախուզված հանցագործը, կարողացել է խուսափել պատժից՝ ներկայանալով որպես ստրկավաճառ: «Սա գրեթե կատարյալ հանցագործության պատմություն է»,- ասել է պատմաբան Ջիմ Բեյլին, ով 17-րդ դարի առաջին արաբական մետաղադրամը գտել է Միդլթաունի մարգագետնում:

Սա Հյուսիսային Ամերիկայում երբեւէ հայտնաբերված հնագույն մետաղադրամն է եւ կարող է բացատրել, թե ինչպես է անհետացել ծովահենների ավագ Հենրի Էվերին: 1695 թվականի սեպտեմբերի 7-ին ծովահենների «Ֆենսի» նավը, որի հրամանատարը Էվրին էր, դարանակալել ու գրավել է «Գանջ-ի-Սավայ» արքայական նավը, որը պատկանում էր Հնդկաստանի կայսր Աուրանգզեբին՝ ժամանակի ամենահզոր մարդկանցից մեկին:

Նավում ոչ միայն ուխտագնացությունից վերադարձած հավատացյալներ են եղել, այլեւ տասնյակ միլիոնավոր դոլարների ոսկի եւ արծաթ: Սա դարձել է բոլոր ժամանակների ամենաշահութաբեր կողոպուտներից մեկը: Պատմական աղբյուրները նշում են, որ նրա բանդաները մինչ Բահամներ՝ ծովահենների թաքստոց փախչելը հնդկական նավի վրա խոշտանգել եւ սպանել են տղամարդկանց եւ բռնաբարել կանանց: Բայց նրանց հանցագործությունների մասին լուրերը շատ արագ են տարածվել, եւ Անգլիայի թագավոր Վիլհելմ III-ը մեծ պարգեւ է նշանակել: «Այն ժամանակ բոլորը փնտրում էին այդ տղաներին»,- ընդգծել է Բեյլին: Բայց մինչ այժմ պատմաբաններին հայտնի էր միայն, որ Էվերին 1696 թվականին ի վերջո նավարկել է Իռլանդիա, որտեղից նրա հետքը կորել է:

Բեյլին ասում է, որ իր գտած մետաղադրամներն ապացույցն են այն բանի, որ արյունոտ ծովահենը սկզբում եղել է ամերիկյան գաղութներում, որտեղ ինքը եւ իր անձնակազմը փախուստի ընթացքում ավարն օգտագործել են ամենօրյա ծախսերի համար: Հիշեցնենք, որ նույն հատման առաջին ամբողջական մետաղադրամը հայտնաբերվել է 2014-ին՝ Միդլթաունի Sweet Berry Farm-ում: Այս վայրը Բեյլիի հետաքրքրությունն է առաջացրել 2019-ին՝ այն բանից հետո, երբ նա գտել է հին գաղութային մետաղադրամներ, 18-րդ դարի կոշիկի ճարմանդ եւ մուշկետի գնդակներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ