News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Այլընտրանքային նախագծեր խմբի կայքում հրապարակել է հոդված, որում անդրադարձել է հարցին, թե  ի՞նչ է մեզնից ակնկալում թյուրքական կոալիցիան՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գլխավորությամբ, ի՞նչ գլոբալ աշխարհքաղաքական բացահայտ եւ ստվերային շահեր են առաջ տարվում։

NEWS.am-ը ներկայացնում է Արմեն Գեւորգյանի ամբողջական հոդվածը.

«Ի՞նչ է մեզնից ակնկալում թյուրքական կոալիցիան՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գլխավորությամբ, ի՞նչ գլոբալ աշխարհքաղաքական բացահայտ եւ ստվերային շահեր են առաջ տարվում։

1. Ըստ էության՝ հրաժարում Արցախի ժողովրդի ինքնորոշման գաղափարից եւ համակերպում, որ նման թեմա այլեւս գոյություն չունի։

2. Թյուրքական պետությունների միջեւ տրանսպորտային հաղորդակցության նոր ուղիների ձեւավորում՝ Զանգեզուրի միջով, իսկ հեռանկարում՝ ընդհանրապես Զանգեզուրի բռնակցում Ադրբեջանին։

3. Հրաժարում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից եւ ցանկացած տիպի պահանջատիրության թեմայի փակում։

4. Մեծամորի ատոմակայանի փակում։

5. Վերահսկողություն Հայաստանի հիմնական ջրային ռեսուրսների եւ հանքավայրերի նկատմամբ։

6. Թուրքական կապիտալի համար դեպի Հայաստան տնտեսական էքսպանսիայի բարենպաստ պայմանների ստեղծում։ Նպատակը՝ Հայաստանի լիակատար տնտեսական կախվածության հաստատումը, այդ թվում՝ Հայաստանի արտաքին պարտքի կառուցվածքում անտեսանելի մասնակցությամբ։

7. ՀՀ զինված ուժերի նկատելի դեֆորմացիա եւ մարտունակության էական սահմանափակում։

8. Հայաստանի ռուսական ռազմաբազայի փակում եւ Ռուսաստանի հեռացում տարածաշրջանից։

Գլոբալ առումով դա կհանգեցնի

1.Թուրքիայի դիրքավորում՝ որպես Կովկասում հիմնական խաղացողի («նայող»), որը սահմանում եւ թելադրում է խաղի հիմնական կանոնները եւ, ամենայն հավանականությամբ միջազգային գործող պայմանագրերի վերանայում։ Ընդ որում, Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, ակնհայտորեն առաջ է տանելու հյուսիսատլանտյան կոալիցիայի՝ իր գործընկերների շահերը։

2. «Հայկական հարցի» լուծում. հայկական գործոնի չեզոքացում՝ որպես թյուրքական գլոբալ ինտեգրացիայի խոչընդոտ հանդիսացող հիմնական գործոնի։

3.Հայաստանի եւ հայկականության վերափոխում՝ առանցքային աշխարհաքաղաքական խաղացողից ոչ նշանակալից տարածաշրջանային գործոնի։

4.Որպես հետեւանք՝ տարածաշրջանում Ռուսաստանի դերի եւ ազդեցության էական չեզոքացման, բոլոր ռազմաքաղաքական եւ տնտեսական ինտեգրացիոն նախագծերի կազմալուծում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ։ Ուղիղ հետեւանք կարող է դառնալ Ռուսաստանի համար նոր խնդիրների առաջացումը Մերձավոր Արեւելքում եւ Միջին Ասիայում։

5.Տարածաշրջանում հիմնական խաղացողների փոփոխության եւ իրերի նոր դասավորության հետեւանքով՝ տարածաշրջանում էական լարվածության եւ անկայունության մեծացում, մասնավորապես՝ Արեւմուտքի եւ Իսրայելի նկրտումներով նվազեցնել Իրանի հնարավորություններն ու ռեսուրսները ։

Չկա նման հարցադրում՝ ով ում ինչպես է ընկալում՝ թշնամի՞, թե՞ բարեկամ։ Կա իրավիճակ՝ ով ինչ հետաքրքրություններ եւ ծրագրեր ունի տարածաշրջանում եւ քեզ ինչ դերակատարում է վերապահում այդ գործում։ Այսօր մենք ոմանց համար գայլի ու գառան կարգավիճակում ենք, ոմանց համար՝ սեփական ոհմակի վիրավոր անդամի, որին ոհմակը դեռ չի որոշել՝ տա՞լ շնագայլերին հոշոտման, թե՞ ոչ։ Մենք ինքներս պետք է անենք ամեն ինչ՝ ավելի արժանապատիվ վիճակում լինելու համար. պետք է գործի ինքնապահպանման բնազդը։

Ի՞նչ են անում այսօր Փաշինյանը եւ իր թիմը. ոչնչացնում են այդ բնազդը։ Հարց է, թե ո՞վ է այս իրավիճակում ավելի մեծ թշնամի՝ հարեւաննե՞րը, որոնց հետ պետք է տարվի արժանապատիվ եւ տղամարդավայել երկխոսություն, թե՞ իշխանությունները, որոնք պատրաստում են սեփական ժողովրդին գայլի առաջ գառի դերակատարմանը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ