News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նյու Մեքսիկոյի օրենսդիր մարմինը հավանություն է տվել զվարճանքի համար մարիխուանայի օրինականացմանը 21 տարեկան եւ բարձր տարիքի մեծահասակների համար: Նախագիծը կստորագրի նահանգապետը՝ նպատակ ունենալով ընդլայնել կանեփի օրինական շուկան Միացյալ Նահանգների հարավ-արեւմուտքում, հայտնում է AP-ն:

Նահանգապետ Միշել Լուջան Գրիշամն այս շաբաթ կոչ է արել օրինականացնել մարիխուանան՝ զբաղվածության եւ պետական կայուն եկամտի նոր աղբյուրի խթանման համար:

Ուղեկցող օրինագիծը ավտոմատ կերպով ջնջում է նախկինում մարիխուանայի որոշ դատապարտումները եւ վերանայում է քրեական պատիժը շուրջ 100 բանտարկյալների համար: Ակնկալվում է, որ նա կստորագրի օրինագծերի փաթեթը, որը նորմատիվ հիմք կապահովի ռեկրեացիոն մարիխուանայի վաճառքի, բացառման ընթացակարգերի եւ 6 միլիոն դոլարի նախնական ծախսերի վերահսկողության ու կիրառման համար: Մինչեւ 2 ունցիա (57 գրամ) մարիխուանա պահելը այլեւս հանցագործություն չի համարվի, եւ մարդկանց թույլ կտրվի տնային պայմաններում 6 բույս աճեցնել, կամ 12՝ մի ընտանիքում:

Այսպիսով, Նյու Մեքսիկան կմիանա 16 նահանգներին, որոնք հիմնականում ուղիղ քվեարկության միջոցով օրինականացրել են մարիխուանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ