News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչական դատարանում այսօր՝ ապրիլի 2-ին, նախագահությամբ դատավոր Մհեր Պետրոսյանի, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն՝ ընդդեմ վարչապետի եւ նախագահի ընթացող դատական նիստին պատասխանող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Տաթեւիկ Սարուխանյանը միջնորդեց Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը վերացնել։

Պատասխանող կողմի ներկայացուցիչը նշեց, որ սահմանադիրը չի նախատեսել իրավունքի ուժով ընդունված ակտերի բեկանման հնարավորություն։

«Այս թեզով բոլորովին չենք հերքում աձի արդար դատաքննության իրավունքի իրացումը եւ ազատման իրավաչափությունը ցանկացած այլ ընթացակարգով վիճարկելու հնարավորությունը, իրավունքը։ Սակայն սահմանադրական այս կարգավորումների ուժով դա չի կարող ենթադրել պաշտոնում վերականգնման հնարավորություն»,- նշեց ներկայացուցիչը։

Փաստաբանի խոսքով՝ հայցի ապահովման կիրառմամբ խախտվել է հանրային եւ անձնական շահերի հավասարակշռությունը, որի արդյունքում հանրային շահը ստորադասվել է անձնական շահին։

Փաստաբանն անդրադարձավ նաեւ ճանաչման հայցին՝ նշելով, որ եթե այդ հայցը վարույթ չընդունվեր, ապա նաեւ այդ շրջանակներում հայցի ապահովման միջոց կիրառելու հարցը չէր քննարկվի. «Ճանաչման հայցի դեպքում հայցը բավարարելիս կարող է ծագել վճռից բխող գործողությունների կատարման անհրաժեշտություն։ Սույն գործով նույնիսկ տեսականորեն հայցի բավարարման դեպքում այն ինչ ենթադրելու կոնկրետ գործողությունների կատարում։ Հետեւաբար հայցի ապահովման հիմքը բացակայում է»։

Դատավորի դիտարկմանը, որ հայցի ապահովմամբ որեւէ փաստական հետեւանք կիրառված չէ, եւ ինչպե՞ս է դա անդրադառնում պետության վրա, ներկայացուցիչն ասաց. «Խնդիրը իրավական անվտանգությունն ապահովելն է։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ԳՇ պետն իրավունքի ուժով ազատված է։ Այնուհետեւ առկա է հայցի ապահովման միջոց, որով արձանագրվում է իրավահարաբերության բացակայությունը։ Իրավունքի ուժով էլ նոր ԳՇ պետ է նշանակվում։ Ըստ էության, անորոշ իրավիճակ է ստեղծվում։ Քաղաքացիներն էլ չգիտեն՝ ինչը հիմք ընդունեն, ինչ ակտով առաջնորդվել»։

Հիշեցնենք, որ դատարանը մարտի 17-ին բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը մարտի 10-ին դիմել է Վարչական դատարան` իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, առոչինչ ճանաչելու պահանջով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ