News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ռոբերտի հումորները մինչև հիմա ապրում են. նրա ընկերները, մենք դեռ անում ենք նրա հումորները, նրա շարժուձևը մեր մեջ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմում զոհված Ռոբերտ Աբաջյանի հայրը՝ Դավիթ Աբաջյանը:

Նա նշեց, որ Ռոբերտի քեռին որդի է ունեցել, ում կոչել են հենց Ռոբերտի անունով: «Միայն նա չէ, շատերից եմ լսել, որ Ռոբերտի անունով են կոչում իրենց երեխաներին: Հպարտություն է, որ իմ երեխային ազգն այդպես գնահատում է, տա Աստված, որ ղեկավարությունն էլ այդպես գնահատի ճիշտ ձեւով»,– ասաց նա:

Այն տարակարծություններին, թե արդյոք Ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք, հերոսի հայրը պատասխանեց՝ իհարկե, մենք ենք հաղթել:

Հարցին, թե ինչ զգացողություն է առաջանում փաստից, որ հողերը, որոնց վրա կռվել են Ռոբերտը և մյուսները, հիմա արդեն հակառակորդի տիրապետության տակ են, նա պատասխանեց. «Գնանք, էլի կռվե՞նք, էլի զոհեր տա՞նք: Սխալ եք մտածում, թողեք մեր երկրում հանգիստ ապրենք: Պատերազմից որևէ օգուտ ու շահ չկա ժողովրդին, ես չգիտեմ, թե պատերազմն ում է ձեռք տալիս»:

Դավիթ Աբաջյանը, խոսելով Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին, որը դեռ չեն հրապարակում, նշեց, որ երբ պետք լինի, այդ ժամանակ կհրապարակվի և ստիպել, պահանջել պետք չէ: «Մարդկանց էլ է պետք հասկանալ»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ