ԱՊՀ-ին իրական այլընտրանք չկա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Անկախ պետությունների համագործակցությունը մասնակիցների եւ ոլորտների մասով ամենալայն համագործակցության տարածաշրջանային հարթակն է, որն ապացուցել է իր կենսունակությունն ու պահանջարկը: ԱՊՀ-ին իրական այլընտրանք այս պահին չկա»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների առանձնահատուկ գիծը համագործակցության ձեւերի բազմազանությունն է: