News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված Օնիկ Գասպարյանի փաստաբան Արամ Օրբելյանը մտադիր է վարչական դատարանից վերցնել այսօրվա նիստի ձայնագրությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ վարչական դատարանում մեկնարկած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Օրբելյանը։

Նա չբացառեց, որ ձայնագրությունը լսելու արդյունքում քրեական գործում որոշակի ավելացումներ արվեն։

«Պատասխանող կողմը արգումենտ է բերում, ասում է, քանի որ նման ակտ եք ընդունել վարչական դատարանում, բայց քանի որ մենք գտնում ենք, որ այդ ակտը կատարման ենթակա չէ, եկեք վերացրեք, քանի որ չենք կատարելու։ Նման մոտեցումները որեւէ քննադատության չեն դիմանում»,- նշեց Արամ Օրբելյանը։

Նա ընդգծեց, որ փոխարեն քննարկվի, թե ինչ անեն, որ հայցի ապահովման վերաբերյալ դատարանի ակտը կատարեն, քննարկվում է՝ բերեք, չեղարկենք։

Փաստաբանի խոսքով՝ ցանկացած նորմալ երկրում, եթե պատասխանողի ներկայացուցչի խոսքը, մոտեցումը ինքնագլուխ էր, ապա նա գործից կազատվեր, իսկ եթե ինքնագլուխ չէր արել, ապա վարչապետը գործից կազատվեր. «Բացառվում է, որ նորմալ երկրում Ազգային Ժողովը, կամ Պառլամենտը, կամ Սենատը վարչապետին դուրս չշպրտեր նման մոտեցման համար։ Ուղղակի բացառվում է, կարող եք հարցնել եվրոպացիներին, ամերիկացիներին։ Վերաձեւակերպում եմ, չեմ խեղաթյուրում. պատասխանողի ներկայացուցիչն ասաց, սա դուք ճանաչելու եք, բայց ճանաչումը չի ենթադրում կատարում, մի հատ էլ կատարողական հայց կներկայացնեք, հետո կկատարենք։ Կրկնում եմ, եթե սա նման մոտեցումը ներկայացուցչի ինքնուրույն միտքն էր, ինքը պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության իր գործատուի կողմից, եթե ինքնուրույն չէր, ներկայացնում էր վստահորդի շահերը, ապա վստահորդը պետք է ենթարկվի քաղաքական պատասխանատվության»։

Օրբելյանը հույս հայտնեց, որ այս գործով դատավարությունը կարճ կտեւի. ««Այս գործով հայցվորի ներկայացուցիչ ենք ես եւ պարոն Հովհաննիսյանը։ Գործընկերս վատառողջ լինելու պատճառով չի կարող նիստերին մասնակցել։ Մենք ամեն ինչ անում ենք, որ ամեն ինչ արագ լինի»։

Անդրադառնալով դատավոր Մհեր Պետրոսյանի նկատմամբ այդ գործով ճնշումների վերաբերյալ հրապարակումներին՝ Օրբելյանն ասաց՝ շատ տխուր է, որ միջամտության փորձ է տեղի ունեցել, բայց շատ ուրախ է, որ դատավորը ԲԴԽ է դիմել, օգտագործել է առկա գործիքակազմը. ««Փորձեր, կարծում եմ, լինելու են։ Բայց քանի դեռ չկա արտաքին հիմնավորում այդ գործընթացի, ես չեմ կարող ենթադրությունների վրա հիմնվել։ Բայց որ վերջին շրջանում միջամտության փորձեր եղել են, հերքված չեն, փաստ է։ Տեսնենք, դրանք ինչ արձագանք կստանան։ Հուսով եմ, որ դատարանը կգործի որպես անկախ դատարան, կկայացնի անկաշկանդ որոշում»։

Հիշեցնենք, որ դատարանը մարտի 17-ին բավարարել է Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը մարտի 10-ին դիմել է Վարչական դատարան` իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, առոչինչ ճանաչելու պահանջով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ