News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դատարանը քննարկում է ՔՕ 300.1 հոդվածով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների հետապնդումը դադարեցնելու հարցը:

Համապատասխան միջնորդությունը ներկայացրել են փաստաբանները:

Սա արդեն երկրորդ դատական նիստն է Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որը ՔՕ 300.1-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր էր ճանաչել: Մարտի 25-ին ՍԴ-ն հրապարակել էր որոշման եզրափակիչ մասը, իսկ մարտի 29-ի երեկոյան՝ 42-էջանոց լրիվ տեքստը: ՍԴ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման: ՍԴ-ն 300.1 հոդվածը համարել էր անորոշ իրավունքի եւ մեղսագրվող արարքի տեսակետից, պարզ չէ, թե ինչ կարգի տապալման մասին է խոսքը՝ հաշվի առնելով, որ հոդվածն ընդունվել է մի Սահմանադրությամբ, իսկ փորձել են կիրառել մեկ այլ Սահմանադրությամբ: Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը եւ Արմեն Գեւորգյանը մեղադրվում են հենց այդ հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում: Փաստացի, դատարանը պետք է դադարեցնի այդ հոդվածով քրեական հետապնդումը վերը թվարկված անձանց, ինչպես նաեւ նմանատիպ մեղադրանքով այդ գործի շրջանակում անձանց նկատմամբ:

Չնայած դրան՝ մարտի 30-ի նիստում դատավոր Դանիբեկյանը հրաժարվել էր դադարեցնել քրեական հետապնդումը եւ նիստը հետաձգել դատախազների բացակայության պատճառով:

Հայտարարելով փաստաբանների միջնորդության քննարկման մասին՝ դատավոր Դանիբեկյանը հանկարծ մոռացավ նրանց մասին եւ դատախազներին դիմեց հարցով, թե ի՞նչ միջնորդություն են ներկայացնելու: Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտնեց, որ խոսքը Սահմանադրության մի քանի նորմերի անհամապատասխանության ու ՍԴ դիմելու մասին է եւ խնդրեց հնարավորություն տալ իր միջնորդությունը ներկայացնել փաստաբանների միջնորդություններից հետո՝ խորհրդակցական սենյակում միաժամանակ քննելու համար:

Դատավորը ընդմիջում հայտարարեց, որ պաշտպանական կողմին տրամադրի դատախազության միջնորդությունը: Որքա՞ն ժամանակով՝ փորձեցին պարզել փաստաբանները: Որքան պահանջվի՝ նրանց խոսքը կտրեց դատավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ