News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


2016-ի ապրիլյան պատերազմում մեր հաղթանակը կասկածի տակ էին դնում այսօր իշխանության եկած մարդիկ, որոնք խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո կորցնելով Արցախի 75 տոկոսը, ասում են՝ մենք պարտված ենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«2016-ին թշնամին մի քանի ուղղություններով լայնածավալ հարձակում սկսեց Արցախը գրավելու համար: Շնորհիվ հայկական բանակի, Արցախի բանակի, կասեցվեց գրոհը եւ ձախողվեց թշնամու հարձակումը: Թշնամին չհասավ իր նպատակին: Անշուշտ, ունեցանք զոհեր, որոնքկյանքի գնով տապալվեց թշնամում ծրագիրը»,-ասաց նա:

Անդրադառնալով ներքաղաքական զրգացումներին, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Եթե մինչեւ ընտրություններ չստացվի ազատվել այս չարիքի կառավարությունից, ընտրությունը լինելու է այն վերջին կետը, որի միջոցով պետք է ազատվել այս դավաճաններից: Օրինակ, եթե ՀՅԴ-ն որոշի մասնակցել այդ ընտրություններին, առաջնորդվելու է միայն այդ սկզբունքով՝ հեռացնել այս սրիկա դավաճաններին, փոխել երկրի քաղաքական կուրսը եւ փրկել հայրենիքը: Ինքն ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի, բայց շանս չի ունենալու, որովհետեւ վերջին հաշվով մեր ժողովրդի առջեւ է այս ամենը տեղի ունեցել: Ինչքան կարելի է խաբել, մոլորեցնել:

Իր հիմնական թեզը լինելու հետեւյալը, որ տեսեք, ես խաղաղություն եմ բերելու: Իրենք փորձելու են իրենց ներկայացնել որպես խաղաղության ուժեր, իսկ հակառակորդներին՝ պատերազմի ուժեր: Սա իրենց հայտնի թեզն է դեռ 1996-ից: Բայց ակնհայտ է, որ մեր ժողովրդին կոտորել են եւ պատերազմի բերել են այդ «խաղաղասեր ուժերը»: Խաղաղությունը չեն մուրում, պարտադրում են, իսկ դա կարող ես պարտադրել ուժեղ պետությամբ: Իրենք ամեն ինչ անելու են այս ամենը մոռացության տալու եւ թուրքերի հետ նոր էջ սկսելու համար»:

Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ