News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափը գործում է, կա, բայց բազմաթիվ խնդիրներ կան. օրինակ, դուք տեղյա՞կ եք, որ համանախագահները չեն կարողանում այցելել Արցախ, որովհետեւ կողմերը տարբեր պայմաններ ունեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մինչեւ այս Լաչինով են այցելել, հիմա Լաչինով չեն կարողանում այցելել, որովհետեւ Ադրբեջանը նախապայմաններ է դնում, ասում է՝ եկեք Աղդամով այցելեք, ուրիշ ճանապարհներ է ասում: Հիմա խումբը կա, բայց կկարողանա գործել, թե ոչ նաեւ կախված է մեր պրոակտիվ արտաքին քաղաքականությունից: Այսօր ՀՀ-ն այդպիսի քաղաքականություն չունի: Այսօր Հայաստանի քաղաքականությունը կուչ եկածի քաղաքականություն է: Մեր արտաքին քաղաքականության տապալման արդյունք է, որ պատերազմն սկսել է»,-հայտարարեց Մարուքյանը:

Նա աբսուրս համարեց, որ պետք է հույսը դնել նրա վրա, որ Մինսկի խումբը մեր բոլոր հարցերը լուծելու է. «Ասենք, Սյունիքում բրիգադները կրճատում էին, ԵԱՀԿ Մինսկի խմբի՞ն էին սպասում: ԶՈՒ քանակը նվազեցնում էին, հույս ունեին, որ Ֆրանսիան, Ամերիկան ու Ռուսաստանը գալու են իրենց տեղը կռվե՞ն»:

Հարցին, թե հիմա կարո՞ղ ենք ասել, թե մենք ինչ տարածքներով Արցախ ենք ուզում այսօր, ԼՀԿ ղեկավարը պատասխանեց. «Արցախն օկուպացված է, բայց մինչեւ այդ հարցը մենք ունենք ուրիշ շատ հարցեր: Օրինակ, ռազմագերիներին ինչու չեն վերադարձնում, որովհետեւ նախապայմաններ են դնում, իսկ մեր ԱԳՆ-ն կարողանո՞ւմ է սպասարկել մեր ազգային շահը: Ես պնդում եմ՝ ոչ: Այս իշխանությունը նման ունակություններ չունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ