News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լիսաբոնում Գիտության եւ տեխնոլոգիաների դպրոցի գիտնականներն անվանել են երաշտի եւ ջերմային ալիքների ուժգնացումը՝ որպես Եվրոպայում բերքի կորստի հիմնական պատճառ: Այդ մասին հաղորդվում է Environmental Research Letters պարբերականում հրապարակված հոդվածում, փոխանցում է Phys.org-ը:

Հետազոտողներն ուսումնասիրել են 1961-2018 թվականներին 28 եվրոպական երկրներում գյուղատնտեսական արտադրանքն ու համադրել դրա տվյալները արտասովոր եղանակային երեւույթների հետ (երաշտներ, ջերմային ալիքներ, ջրհեղեղներ եւ ցրտահարում): Պարզվել է, որ բույսերի վեգետացման համար անբարենպաստ պայմանները 50 տարվա ընթացքում առավել հաճախ են սկսել դիտարկվել, ընդ որում՝ գյուղատնտեսական մշակբույսերի վրա ազդեցությունը եռապատկվել է: Կորուստներն ավելացել են 1964-1990 թվականներին 2,2 տոկոսից մինչեւ 7,3 տոկոս 1991-2015 թվականներին:

Երաշտները դառնում են առավել ինտենսիվ եւ հաճախակի, ընդ որում՝ դրանցից ամենաէքստրեմալները դարձել են անհամաչափ սաստիկ: Չնայած ընդհանուր բերքատվությունն աճել է 150 տոկոսով՝ տարբեր մշակբույսեր դեռեւս ռիսկի գոտում են եղանակային պայմանների պատճառով: Ամենամեծ կորուստները կրել են հացահատիկային բույսերը, որոնք կազմում են եվրոպական երկրներում ցանված տարածքներում 65 տոկոսը:

Ակնկալվում է, որ կլիմայի փոփոխությունը կուժգնացնի էքստրեմալ եղանակային երեւույթները, այդ թվում՝ արտասովոր տապի եւ երաշտի շրջանները: Դա կարող է վերաբերել Հյուսիսային Ամերիկային, Արեւմտյան Եվրոպային, Արեւմտյան Ռուսաստանին եւ Ուկրաինային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ