News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Ռումինիայի առողջապահության նախարար Վլադ Վոյկուլեսկուն տուգանվել է 360 դոլարի չափով փակ տարածքում բժշկական դիմակ չկրելու համար, հաղորդում է Mediafax գործակալությունը՝ հղում անելով  Բուխարեստի ոստիկանությանը:

«Բուխարեստի ոստիկանության գլխավոր վարչությունը հայտնել է, որ COVID-19 համավարակի դեմ պայքարի եւ դրա կանխարգելման մասին օրենքի պահանջը չկատարելու, մասնավորապես, դիմակի բացակայության համար կառավարության ներկայացուցիչը՝ առողջապահության նախարար Վլադ Վոյկուլեսկուն, տուգանվել է 360 դոլարի չափով»,-հաղորդում է Mediafax-ը:

Ռումինիայի սոցցանցերում տարածվել են նախարարի լուսանկարները, որոնք արվել են երկուշաբթի խորհրդարանի շենքում: Նա գտնվել է միջանցքում առանց դիմակի՝ չնայած դա պարտադիր է կրել բոլոր փակ տարածություններում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ռումինիայում նոյեմբերի 9-ին ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ, երկրում սահմանվել է պարետային ժամ 22.00-05.00-ն: Հինգ տարեկանից բարձր տարիքի բնակիչները պարտավոր են կրել դիմակներ անգամ փողոցներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համավարակի ժամանակ միլիարդատերերն էլ ավելի են հարստացել
Բացի այդ, ըստ զեկույցի, աշխարհում կա 520 000 մարդուց բաղկացած խումբ՝ առնվազն 19 միլիոն դոլար կարողությամբ․․․
Նիդերլանդները հանել է Հայաստանը COVID-19-ի ռիսկի «նարնջագույն գոտուց»
Հայաստանի քաղաքացիներն ազատված են պարտադիր կարանտինի պահանջից...
Գերմանիա. ուղեւորությունների սահմանափակումները կարեւոր են, քանի դեռ ավելին հայտնի չէ օմիկրոն շտամի մասին
ԵՄ աղբյուրները նշում են, որ սահմանափակումները թուլացնելու ծրագիր չկա․․․
Ռուսաստանցի վարակաբանի կարծիքով՝ օմիկրոն շտամը կարող է կենդանի պատվաստանյութ լինել
Օմիկրոնը կարող է բնության ստեղծած կենդանի պատվաստանյութ լինել...
Արցախում կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 4 մահ
Դեկտեմբերի 6-ին կատարվել է 371 թեստավորում, որի արդյունքում Արցախում…
Ապագա համավարակները կարող են նույնիսկ ավելի մահացու լինել
Այն կարող է լինել ավելի վարակիչ, կամ ավելի մահացու․․․
Ամենաշատ