News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հայտնել է, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել, որը դրական արդյունք է ունեցել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր երեկոյան, երբ ունեցա 37,3 աստիճանի ջերմություն եւ թեթեւ գլխացավ, հակամարմինների ստուգման թեստ հանձնեցի, որը դրական էր»,- լույս շաբաթ գիշերը նշել է նա Twitter-ում:

Ֆերնանդեսը հավելել է, որ իրեն լավ է զգում: «Չնայած սպասում ենք ՊՇՌ թեստի հաստատմանը, ուղեցույցի համաձայն ես արդեն մեկուսացել եմ եւ հետեւում եմ բժիշկների հանձնարարականներին»,- ամփոփել է պետության ղեկավարը:

Արգենտինայի նախագահը, որը ապրիլի 2-ին դարձավ 62 տարեկան, հունվարին պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ