News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեխիկոյում ֆեմինիստական շարժման հարյուրավոր մասնակիցներ երթ են անցկացրել ընդդեմ կանանց նկատմամբ ոստիկանական բռնության, ցույցի մասնակիցները քանդել են պարիսպները եւ հարձակվել Ազգային պալատի շուրջ կին ոստիկանների շարասյան վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ցուցարար ֆեմինիստուհիների խումբը քանդել է Ազգային պալատի մետաղական պարիսպը եւ բախման մեջ մտել այն պահպանող ոստիկանների հետ»,- հայտնել է Universal պարբերականը:

Անկարգությունների պատճառը Մեքսիկայի հարավ-արեւելքում գտնվող Տուլումա զբոսաշրջային գոտում Սալվադորից ներգաղթած կնոջ սպանությունն էր: Նա մահացել էր ձերբակալվելիս, որբ ոստիկաններից մեկը երկար ժամանակ նրան ծնկով սեղմել էր գետնին:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մեխիկոյում ընթացած բողոքի երթին մասնակցել է ոչ պակաս 250 մարդ, շատերը զինված էին քլունգներով եւ մուրճերով: Ֆեմինիստուհիներն անցել են հեղափոխության հուշարձանից մինչեւ Կանտանա Ռոո նահանգի ներկայացուցչություն, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, այնուհետեւ ուղեւորվել են դեպի Ազգային պալատ:

Մեխիկոյում կանանց երթերը եւ ենթակառուցվածքները պաշտպանելու համար ուղարկում են ոստիկանության Atenas կանանց ջոկատները, սակայն դա ցուցարարներին հետ չի պահում իշխանության ներկայացուցիչների վրա հարձակումներից: Համացանցում տարածվող հոլովակում երեւում է, թե ինչպես են բազմության ձեռքից խլել եւ պարսպի հետեւ տարել ոստիկանության սպաներից մեկին: Երթի ժամանակ տուժածների կամ ձերբակալությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Վիճակագրության համաձայն՝ Մեքսիկայում ամեն օր կյանքից զրկվում է 101 կին, նրանց կեսից ավելին մահանում է գործընկերների կամ ազգականների ձեռքով: 2020 թվականի հունվարից հունիս, Վիճակագրության եւ աշխարհագրության ազգային ինստիտուտի տվյալներով, Մեքսիկայում սպանվել էն 1 844 կին, նրանցից 73 տոկոսը մահացել է զենքի կիրառմամբ կամ խեղդամահ անելով, 30 տոկոսը՝ իր տանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ