News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն Press TV-ի հետ հարցազրույցում բացառել է պատժամիջոցների ցանկացած փուլային չեղարկում, որոնք Իրանի դեմ սահմանվել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք:

«Ինչպես արդեն բազմիցս հստակ հայտարարվել է, ոչ մի քայլ առ քայլ ծրագիր չի դիտարկվում»,- ասել է Խաթիբզադեն:

«Իրանի վերջնական քաղաքականությունն է ԱՄՆ բոլոր պատժամիջոցների չեղարկումը՝ լինեն դրանք պատժամիջոցներ, որոնք Թրամփն է վերականգնել ԳՀՀԾ-ից դուրս գալուց հետո, թե պատժամիջոցներ, որոնք նա նախաձեռնել էր, ինչպես նաեւ պատժամիրջոցներ, որոնք սահմանվել են ցանկացած այլ անվան տակ»,- հավելել է նա:

Նրա ելույթը պատասխանն է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջալինա Պորտերի հայտարարությանը՝ երեքշաբթի Վիեննայում նախատեսված Իրանի եւ մյուս երկրների ներկայացուցիչների հանդիպման մասին՝ քննարկելու համար 2015 թվականի միջուկային գործարքը:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Twitter-ում նշել էր, որ Վիեննայի հանդիպման նպատակն է լինելու «բոլոր պատժամիջոցների արագ չեղարկումը, որից հետո Իրանը կդադարեցնի իրավիճակի շտկման միջոցառումներ ընդունել»:

«Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ոչ մի հանդիպում հարկավոր չէ»,- հավելել էր Իրանի ԱԳՆ ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ