News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում ուժեղացրել են եկեղեցիների եւ կրոնական պաշտամունքի այլ վայրերի անվտանգությունը՝ Զատկի տոների ընթացքում, հայտարարել է երկրի ՆԳՆ նախարար-պատվիրակ Մառլեն Շյապան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Պաշտամունքի բոլոր վայրերի՝ եկեղեցիների, մզկիթների, սինագոգների անվտանգությունը ուժեղացվել է՝ կախված ամբողջ Ֆրանսիայի անվտանգության ծառայությունների կողմից հայտնաբերված սպառնալիքի աստիճանից»,- BFMTV-ի եթերում ասել է Շյապան:

Նա հիշեցրել է, որ ահաբեկչության սպառնալիքը երկրում դեռ պահպանվում է:

Անցյալ աշնանը Ֆրանսիայի տարածքով կրկին ահաբեկչությունների ալիք էր տարածվել: 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Փարիզի մերձակայքում՝ Քոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում գլխատվել էր պատմության ուսուցիչ Սամուել Պատին: Դաժան սպանության պատճառը Charlie Hebdo երգիծական ամսագրից Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարներն էին, որոնք ուսուցիչը ցույց էր տվել խոսքի ազատության դասին: Ֆրանսերենի ուսուցչին սպանած ահաբեկիչը չեչենական ծագմամբ 18-ամյա երիտասարդ էր:

Երկու շաբաթ անց, հոկտեմբերի 29-ին, դանակով զինված տղամարդը Նիցցայի Նոտր Դամ եկեղեցում հարձակվել էր մարդկանց վրա՝ սպանելով երեք մարդու, ընդ որում, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, զոհերից մեկին գլխատել էր: Հարձակվողը 21-ամյա թունիսցի էր:

Նույն օրը Ավինյոնում, Լիոնում եւ Փարիզում ոստիկանությունը կանխել էր եւս մի քանի հարձակումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ