News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ութամյա տղան մարդկային սխալի պատճառով պատահաբար COVID-19-ի դեմ պատվաստանյութի դեղաչափ է ստացել Տեխասում, հաղորդում է Fox News-ը:

Երեխային վերջերս են պատվաստել Դալասի շրջանի պատվաստումների կենտրոնում այն բանից հետո, երբ հայրը նրան առցանց գրանցել է շրջանային կայքի միջոցով, եւ նշանակվել է ընդունելություն, հաղորդում է NBC 5 Դալաս-Ֆորտ-Ուորտը։

Կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ում ներկայումս հասանելի երեք պատվաստանյութերը նախատեսված են 18 եւ բարձր տարիքի, կամ 16 եւ բարձր տարիքի անձանց համար՝ կախված արտադրողից:

Մանկաբույժ Մարսիալ Օկուենդոն լրատվական գործակալությանը հայտնել է, որ երեխայի հայրը կարծել է, թե իր որդու պատվաստումը նորմալ է, քանի որ ինքը կարողացել է գրանցվել եւ QR կոդ ստանալ:

Միայն Օկուենդոյի հետ խոսելուց հետո է հայրը հասկացել, որ սխալ է տեղի ունեցել:

«Մենք տվյալներ չունենք, մանավանդ 12 տարեկանից ցածր տարիքի, որպեսզի ասենք, թե աշխատո՞ւմ է արդյոք դա, անվտա՞նգ է արդյոք, ինչքա՞ն պետք է օգտագործենք, որ երեխան կարող է ստանալ, որը` ոչ»,- ասել է Օկուենդոն: «Նա պետք է գտնվի կլինիկական փորձարկման վերահսկվող պայմաններում, որտեղ մենք ուսումնասիրում ենք բոլոր հնարավոր անկյունները, որպեսզի կարողանանք պարզել, թե արդյոք այս տարիքային խմբի երեխաների համար անվտանգ եւ արդյունավետ է դրա օգտագործումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ