News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ցածր մակարդակի հաքերների ֆորումում օգտատերը առցանց ռեժիմով տեղադրել է Facebook-ի հարյուր միլիոնավոր օգտատերերի հեռախոսի համարներն ու անձնական տվյալները, գրում է Business Insider-ը:

Բաց հասանելիություն ունեցող տվյալները ներառում են 106 երկրներից Facebook-ի ավելի քան 533 միլիոն օգտագործողների անձնական տվյալները, այդ թվում` օգտատերերի մասին ավելի քան 32 միլիոն գրառումներ ԱՄՆ-ում, 11 միլիոն՝ Մեծ Բրիտանիայում եւ 6 միլիոն՝ Հնդկաստանում: Դրանք ներառում են նրանց հեռախոսահամարները, Facebook-ի նույնականացման տվյալները, լրիվ անուն-ազգանունները, բնակության վայրը, ծննդյան ամսաթվերը, կենսագրությունները եւ որոշ դեպքերում էլեկտրոնային փոստի հասցեները:

Թերթն ուսումնասիրել է տվյալների արտահոսքի նմուշները եւ ստուգել մի քանի գրառումներ՝ հաեմատելով ֆեյսբուքյան հայտնի օգտագործողների հեռախոսահամարները նույնականացումների հետ, որոնք դրված են տվյալների մեջ: Գրառումները ստուգվել են նաեւ Facebook-ի գաղտնաբառի վերականգնման գործառույթում տվյալների բազայից ստացված էլփոստի հասցեն փորձարկելու միջոցով, որը կարող է օգտագործվել օգտագործողի հեռախոսահամարի մասամբ բացահայտման համար:

Ըստ Hudson Rock ընկերության տեխնիկական տնօրեն Ալոնա Գալայի, ով առաջին անգամ շաբաթ օրն է հայտնաբերել տվյալների արտահոսքը, այս տվյալները կարող են արժեքավոր տեղեկատվության աղբյուր հանդիսանալ այն չարագործների համար, ովքեր օգտագործում են մարդկանց անձնական տվյալները՝ նրանց փոխարեն ներկայանալու կամ հաշիվները փոխանցելիս նրանց խաբելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ