News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 18
USD
521.55
EUR
637.23
RUB
7.08
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Կիրակի ոստիկանները սպանել են տղամարդուն, որը պատանդ էր վերցրել սեփական մորը Կալուժսկի մարզի Օբնինսկում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը:

«Նա դիմադրություն է ցուցաբերել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ վիրավորելով նրանցից մեկին դանակով, ինչից հետո ոստիկանները կիրառել են զենք եւ սպանել տղամարդուն: Նրա մայրն ազատագրվել է եւ չի տուժել»,-նշել են մամուլի ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ զոհվածը Մոսկվայի 32-ամյա բնակիչ է, որը վերջերս էր տեղափոխվել Օբնինսկ մոր հետ միասին:

ՆԳՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունում ենթադրել են, որ տղամարդը կարող էր գտնվել թմրանյութերի ազդեցության տակ: Նա կանգնած էր պատշգամբում՝ դանակը պահելով մոր կոկորդին: Մամուլի ծառայության տեղեկություններով՝ ոստիկանները փորձել են բանակցել տղամարդու հետ, սակայն նա չի շփվել իրավապահների հետ:

Վիրավորված ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա կյանքին վրանգ չի սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրենավանցի երիտասարդը կրակել է համագյուղացու ուղղությամբ. նա տեղափոխվել է հիվանդանոց
21-ամյա Արթուր Զ.-ն դեռեւս չպարզված հանգամանքներում, դեռեւս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել...
Բնակարանային գողություններ Ավանում և Նոր Նորքում․ հանցագործությունները բացահայտվել են
Երկու դեպքով էլ ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ...
Գողություններ Արմավիրի խորքային հորերից ու կարկտակայաններից
Նրանք հայտնաբերվեցին ու ներկայացվեցին նախաքննական մարմնին...
Ապօրինի հատել էր 32 ծառ ու գործի վրա բռնվել
Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին և տվել...
Ծեծկռտուք, դանակահարություն Մասիս քաղաքում․ հանցագործությունը բացահայտվել է. Դեպքը գարեջրատան մոտ էր եղել
Օպերատիվ ճանապարհով նախ Ճշտեցին վեճի հնարավոր մասնակիցների շրջանակը, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ անձնական հարցերի...
Նյու Յորքում հրաձգության հետեւանքով վիրավորվել է հինգ մարդ
Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են միայն մեկ տուժածի, եւս չորս մարդ...
Ամենաշատ