News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հարավում ոստիկանությունը ձերբակալել է հինգ կնոջ Մոնպելյե քաղաքի դեմ ուղղված ենթադրյալ դավադրության հակաահաբեկչական հետաքննության շրջանակում, հաղորդում է Associated Press-ը:

Էրո դեպարտամենտի ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է գիշերը տեղի ունեցած կալանավորումները Բեզյե քաղաքում եւ հայտնել, որ հետաքննությունն իրականացնում է ներքին հետախուզության ծառայությունն ու ազգային հակաահաբեկչական դատախազությունը:

Քննիչները կենտրոնացրել են ուշադրությունը 18-ամյա կնոջ ուղղությամբ, որը բնակվում է Բեզյեում եւ կասկածվում Մոնպելյեի վրա ահաբեկչություն պլանավորելու մեջ՝ քաղաքապետ Ռոբերտ Մենարդի խոսքով: Ձերբակալվել են նաեւ նրա մայրն ու երեք քույրերը, որոնցից մեկն՝ անչափահաս, ասել է նա:

18-ամյա երիտասարդ կինը պարծեցել է հարեւաններին, որ դիտել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության տեսանյութը, ասել է Մենարդը The Associated Press-ին տված հարցազրույցում:

Մենարդը, որին ոստիկանությունը նախազգուշացրել էր գործողության մասին, ասել է, որ զրուցել է վախեցած հարեւանների հետ դեպքի վայրում:

«Նրանք սարսափած են: Նրանք վախենում են, որ դա կստեղծի վատ իմիջ այդ շրջանի եւ մահմեդական համայնքի համար»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ