News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռիո դե Ժանեյրո նահանգի օրենսդիր ժողովն արգելել է դաջվածք եւ փիրսինգ անել ընտանի կենդանիներին: Համապատասխան լրացումներն արվել են կենդանիների պաշտպանության մասին տարածաշրջանային օրենքում, շաբաթ հաղորդում է Globo հեռուստաալիքը:

Նախաձեռնության հեղինակներից մեկի՝ պատգամավոր Կառլոս Մինքի խոսքով՝ այդ մտքին նրան դրդել են սոցցանցերում տրածվող դաջվածքներով եւ փիրսինգով կենդանիների լուսանկարներն ու կենդանիների պաշտպանների բողոքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սարսափում ես՝ տեսնելով այդ լուսանկարներն ու հարց է ծագում՝ ինչպես կարող է կենդանու տերը, որին նա, ըստ էության, պետք է սիրի, ենթարկել դրան այդպիսի դաժանության»,-հեռուստաալիքը մեջբերում է նրա խոսքերը:

Պատգամավորի հետ համակարծիք են անասնաբույժերը, որոնք համարում են, որ կենդանու այդպիսի «զարդը» անվտանգ չէ:

«Ես դեմ եմ պարզապես առաջնորդվելով էսթետիկ նկրտումներով կենդանիներին դաջվածք անելուն: Այդկերպ վնասելով դրանք կաշին՝ կարող է առաջանալ ալերգիա կամ դերմատիտ, որն արդյունքում պետք է բուժել: Կարող է հասնել անգամ հյուսվածքների նեկրոզի»,-համարում է անասնաբույժ Ֆլավիա Կլարը, որն արդեն ընդունել է այդպիսի կենդանիների:

Նախաձեռնությունը սատարում են նաեւ դաջվածքի վարպետները: «Դաջվածքը գիտակցված որոշում է: Դա ցավոտ գործընթաց է, որին չպետք է ենթարկել կենդանուն առանց վերջինիս կամքի պարզապես տիրոջը կամ վարպետին հաճոյանալու համար»,-ընդգծում է դաջվածքների մասնագետ Ժունիոր Կուրթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ