News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամենածանր, ամենադժվար ժամանակներից մեկն ենք ապրում, այդ ժամանակներն ենք ապրում, որովհետև Հայրենիքի կորուստ ունենք։  Այս մասին  ապրիլի 4-ին ասել է Բագրատ Սրբազանը Սուրբ Հարության տոնի քարոզի ժամանակ:

«Այն օրերը (Հիսուս Քրիստոսի Խաչելության, Հարության օրերը) ոչնչով տարբեր չեն մեր ժամանակներից։
Մեր նահատակված եղբայրների ընտանիքներին․ Մեր սիրելի եղբայրներին, ընկերներին, զավակներին մեր ձեռքերով հանձնել ենք Տիրոջ ողորմությանը, այսօրվա սուրբ խորհրդով մեր աղոթքն ու փափագն է, որպեսզի մենք նաև ՀԱՐՈՒԹՅԱՆ ճամփով անցնենք միասին, որպեսզի մենք մեր ողջերին մեռելների մեջ չփնտրենք։
Մեր Տիրոջ Սուրբ Հարության խորհուրդը մեռնող մարդու, որ մենք ենք և հարություն առնող, անմահություն ճաշակող մարդու պատմությունն է։ Մեր տղաներն այսօր ԶԱՏՎԵԼ են մեզնից, մեր եղբայրներն այսօր ԶԱՏԻԿ են ապրել։ Եվ ես վստահ եմ, որ իրենց տագնապի, դժվարության, կյանքի և մահվան կռիվը մղելու ժամին նրանք էլ մեր Տիրոջ պես Գեթսեմանիի պարտեզի աղոթքն են արել, - «Ով Տեր, հեռացրու այս բաժակը մեզնից, բայց ոչ թե մեր կանքը լինի, այլ՝ Քո կամքը»։

Ամենածանր, ամենադժվար ժամանակներից մեկն ենք ապրում։ Այդ ժամանակներն ենք ապրում, որովհետև Հայրենիքի կորուստ ունենք։ Սա ասում եմ նրանց համար, ովքեր դրա արժեքը գիտեն։ Սա ասում եմ այն եղբայրների շուրթերով ու մտքով, ովքեր այլևս երկնքից են նայում մեզ, այն եղբայրների, ովքեր Հայրենիք ունեին և ունեն։ Երանի թե մենք էլ արժանանանք այն ունենալու։
Մենք պետք է հավատարմություն ունենանք մեր արժեքի, մեր կյանքի և մեր ապրումի ու ապագայի նկատմամբ, որի համար այսօր այլևս մեզ հետ չեն մեր սիրելի եղբայրները։ Այսօր իրենք երկնավոր իրականությունից են նայում մեզ՝ մեր ապագայից են նայում մեզ»,-ասել է նա։
 

Տպել
Ամենաշատ