News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանը ձգտում է ավելի շատ տարածքներ գրավել Հարավչինական ծովում: Այս մասին հայտարարել է Ֆիլիպինների պաշտպանության նախարար Դելֆին Լորենզանան, փոխանցում է Reuters-ը:

«Չինական ծովային աշխարհազորայինների շարունակական ներկայությունն այս տարածքում վկայում է նրանց մտադրության մասին՝ շարունակել տարածքներ գրավել Արեւմտյան Ֆիլիպինյան ծովում»,- ասել է պաշտպանության նախարարը՝ օգտագործելով Հարավչինական ծովի տեղական անվանումը:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ անհրաժեշտ է, որպեսզի չինական նավակները լքեն Ուիթսան խութը, որը Մանիլան անվանում է Ջուլիան Ֆիլիպեի խութ է անվանում, որը գտնվում է 200 մղոն ձգվող բացառիկ տնտեսական գոտում:

Չինացի դիվանագետները հայտարարել են, որ խութի մոտ խարսխված նավերը պատսպարվում էին բուռն ծովից եւ նավի վրա ոչ մի աշխարհազորային չկար:

Լորենզանան շաբաթ օրը հայտնել էր, որ, չնայած եղանակային պայմանների բարելավմանը, Ուիթսան խութի մոտ դեռ 44 չինական նավ կա: «Ես հիմար չեմ: Եղանակն առայժմ լավ է, ուստի նրանք այնտեղ մնալու պատճառ չունեն»,- ասել է նա:

Մանիլայում Չինաստանի դեսպանատունը պատասխանեց Լորենզանայի մեկնաբանություններին ՝ նշելով, որ «միանգամայն նորմալ է», որ չինական նավերը տարածքում ձուկ որսան ու ծովային դժվարին պայմաններում ապաստանան առագաստների տակ: «Ոչ ոք իրավունք չունի անհիմն մեկնաբանություններ անել նման գործունեության վերաբերյալ»:

Մանիլայում Չինաստանի դեսպանատունը պատասխանել է Լորենզանայի մեկնաբանություններին՝ նշելով, որ «միանգամայն նորմալ է», որ չինական նավերը տարածքում ձուկ որսան եւ ծովային դժվարին պայմաններում պատսպարվեն խութի մոտ: «Ոչ ոք իրավունք չունի անհիմն մեկնաբանություններ անել նման գործունեության վերաբերյալ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ