News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հարցին պետք է մոտենալ հավասարակշռված կերպով, առանց պարզունակ մոտեցումների եւ դուրս գալով «Թուրքիան մեր թշնամին է, Թուրքիան մեր թշնամին չէ» պատկերացումներից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն՝ անդրադառնալով հարցին՝ ԼՀԿ–ն եթե իշխանության գա, Թուրքիայի հետ հարաբերություններում ի՞նչ մոտեցումներ է որդեգրելու։

«Մենք ունենք  արտաքին եւ ներքին անվտանգության լուրջ խնդիրներ, մենք չենք կարողանում այսօր մեր հարաբերությունները նորմալ կարգավորել մեր բարեկամ երկրների հետ, ուր մնաց թե մեզ հակառակորդ երկրների հետ, ովքեր ամեն օր մեզ ֆիզիկապես սպառնում են։ Թե՛ Ադրբեջանի նախագահը, թե՛ Թուրքիան օրեցօր իրենց հռետորաբանությամբ մեզ սպառնում են, այս պայմաններում խոսել խաղաղասիրության մասին ես.... Ես նրանց թշնամի եմ համարում, եթե որեւէ մեկը քեզ սպառնում է ֆիզիկապես ոչնչացնել, դու ինչպես կարող ես բարեկամաբար տրամադրվել նրա նկատմամբ։ Ինչու են այդ խաղաղասիրության կոչերը միայն մեզ պարտադրվում, մե՞նք ենք ագրեսիա ցուցաբերում, ոչ, մեր նկատմամբ են ագրեսիա ցուցաբերում, թող խաղաղասիրության կոչեր պարտադրեն նրանց, ովքեր մեզ սպառնում են ֆիզիկապես ոչնչացնել, իսկ ովքեր սպառնում են մեր անվտանգությանը, մենք պիտի ուժեղանանք, որպեսզի ամեն պահի պատրաստ լինենք հակահարված տալու»,– ընդգծեց Անի Սամսոնյանը։

Հիշեցնենք՝ վերջին շրջանում իշխանությունները հայտարարում են Թուրքիայի հետ հարաբերություններում մոտեցումներ փոխելու մասին։ Մասնավորապես, մարտի 27–ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թուրքիային համարում է թշնամի պետություն,  ԱԽ քարտուղարն ասել էր, որ «եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ  պետք է լինեն եւ իրենք այդ ուղղությամբ աշխատում են»։

Հաջորդ օրը Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել էր.

«Կարծում եմ՝ մենք տարածաշրջանի նկատմամբ մեր հայացքները պետք է փոխենք։ Մենք պետք է դրա մասին մտածենք։ Այո, ասված է, եւ մենք գիտենք, որ տարածաշրջանում ունենք թշնամիներ, բայց եկեք արձանագրենք՝ ինչքան մենք ենք համարում թշնամի, այնքան էլ մեզ են համարում թշնամի։ Ինչքան մեզ շատ են համարում թշնամի, մենք այդքան ավելի շատ ենք թշնամի համարում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ