News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մայր Աթոռը փորձում է միջազգային տարբեր կազմակերպությունների ներգրավվելու միջոցով անվտանգության որոշակի երաշխիքներ ստանալ՝ պատմամշակութային հուշարձանների պահպանության համար, բայց որքան է արդյունավետ, դա դժվար է գնահատել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Պատարագին Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիները, պատմամշակութային հուշարձանները պղծելուն։

«Անկեղծ ասած՝ անսպասելի չի։ Մենք Ադրբեջանի պետական քաղաքականությանը նոր չէ, որ պետք է ծանոթանանք։ Նախիջեւանի խաչքարերի ոչնչացումը դրա ցայտուն օրինակներից մեկն էր։ Ամեն դեպքում պիտի փորձենք, բայց մեծամեծ վտանգված են մեր սրբավայրերը, մեր պատմամշակութային հուշարձանները՝ հաշվի առնելով Ադրբեջանի պետական-քաղաքական ության հիմքում դրված ընդհանուր մոտեցումները։ Դա որոշակի ազգային, հոգեբանական կոմպլեքսի հետեւանք է, երբ փորձում ես ամեն կերպ հայկական պատմական տարածքները սեփական տարածք հռչակել, պետք է փորձել պատմամշակութային այն շերտը, որը հայկականություն է ենթադրում, ոչնչացնել եւ ներկայացնել դրանք թուրքական կամ իսլամական»,- նշեց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն դիտարկումներին, որ Թուրքիային որպես թշնամի ընդունելու հարցը պետք է վերանայենք՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն արձագանքեց. «Ես զերծ կմնայի զգացական այնպիսի բառապաշար օգտագործել հարաբերությունների մեջ, ինչպիսիք են՝ թշնամի կամ սիրելի։ Միջազգային հարաբերությունների մեջ կան օբյեկտիվ առարկայական իրավիճակներ, այս իրավիճակի մեջ հասկանալի է, որ այն հարաբերությունը, որը ձեւավորվել է Թուրքիայի, Ադրբեջանի նկատմամբ՝ չի կարելի բարեկամական կոչել։ Օբյեկտիվ իրավիճակի մեջ ենք, մի քանի ամիս է պատերազմն ավարտվել, այդ պատերազմի արդյունքում ունենք բազմաթիվ զոհեր, ունենք կորսված տարածքներ, էմոցիոնալ ֆոնը շատ բարձր է այսօր, այդ ֆոնի վրա այդպիսի հայտարարություններ անելը չեմ կարծում, որ օբյեկտիվ է եւ առարկայական»։

Նրա խոսքով՝ «սիրել թշնամուն» չի նշանակում՝ համակերպվել իր պահանջներին. «Քրիստոնեական ընդհանուր բարոյագիտության մեջ հաճախ թշնամու եւ բարեկամի կերպարը որոշակի ներկայացման ընթացքում ախճատումների է ենթարկվում։ Երբ մենք խոսում ենք թշնամու կերպարի մասին եւ խոսում ենք թշնամուն սիրելի անհրաժեշտության մասին, դա չի նշանակում, որ մենք խոսում ենք մեր արժեքների, մեր Աստծո նկատմամբ պաշտամունքը այդ թշնամու հակումներին, ամբիցիաներին ստորադասելու մասին։ Ամենադասական օրինակը, որ մեր քրիստոնեական եկեղեցու հայրերից մեկը բերել է, ասում է՝ սատանան մեր թշնամին է, դա արդյոք նշանակո՞ւմ է, որ մենք սատանայի նկատմամբ սեր պիտի ունենանք։ Մենք սիրո բովանդակությունը բացահայտելու խնդիր ունենք։ «Սիրել թշնամուն» չի նշանակում՝ համակերպվել իր պահանջներին, «սիրել թշնամուն» նշանակում է՝ ջանք թափել թշնամու մոտ՝ քրիստոնեական զգացումները զորացնելու ուղղությամբ։ Սիրելը չի նշանակում՝ հպատակվել, ստրկանալ։ Մեր քրիստոնեական հնազանդությունը կամավոր հնազանդություն է, պարտադրված հնազանդությունը հպատակությունն է, որը խորթ է քրիստոնյայի ոգուն»։

Անդրադառնալով Սուրբ Զատկի տոնին ձվի հերթերին, եւ լրագրողի դիտարկմանը, որ մարդիկ տոնի իրական նշանակությունը չեն ըմբռնում, Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասաց. «Այստեղ տարբեր շերտեր գոյություն ունեն։ Կարծում եմ, որ չպետք է այդպիսի հերթեր գոյանան, այդպիսի պահանջարկ ձեւավորվի սակավության պատճառով։ Պետք է նախախես պլանավորված լիներ այդ պահանջարկը բավարարելու ուղղությամբ, եթե նման իրավիճակներ լինում են, իհարկե, որոշակի մշակութային վարվեցողության հետ կապված խնդիրներ պետք է կարգավորվեն, որպեսզի զերծ լինեինք այնպիսի դրեւորումներից, ինչպիսիք տեսանք։ Անելիքներ, իհարկե, բոլորս էլ ունենք»։

Անդրադառնալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սուրբ Զատկի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ հղելուն, ինչպես նաեւ դիտարկումներին, որ կաթողիկոսը վերջերս պահանջում էր վարչապետի հրաժարականը՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասաց. «Դուք նշեցիք, որ շնորհավորել է, դուք նշեցիք, որ պահանջել է հրաժարականը. հետեւությունները թողնում եմ ձեզ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ի դեմս՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի, մեր բարձրաստիճան եկեղեցականներն իրենց դիրքորոշումն արտահայտել են, այդ դիրքորոշումը քանիցս հաստատել են։ Չեմ կարծում, որ այնտեղ դիրքորոշման փոփոխություն է եղել, բայց կարծում եմ՝ բացատրություններ կգտնեն տալու»։

Անդրադառնալով Զուրբ Զատկի տոնին հաջորդող մեռելոցի օրվան, որը Կառավարության որոշմամբ այս տարի դարձավ աշխատանքային օր, Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նշեց, որ մեռելոցների օրվա հետ կապված խնդիրը բավական երկար ժամանակ քննարկվում էր նաեւ նախորդ կառավարության շրջանում. «Մեռելոցների համար օրենքով նախատեսված այսպիսի դրույթ կար, որ Կառավարությունը կարող է որոշում կայացնել՝ Տաղավար 5 տոներին հաջորդող մեռելոց օրը ոչ աշխատանքային հռչակել։ Տարբեր տեսակի քննարկումների արդյունքում եղան որոշակի փոփոխություններ, զեղչերին որոշները, որոշները պահպանեցին։ Անկեղծ ասած, այդ քննարկումն ինձ համար միշտ անհասկանալի է եղել, եթե մեռելոցին ընդհանուր զգացում կա, որ մարդիկ ցանկանում են այցելել գերեցմաններ, թող այցելեն, ինչ անհրաժեշտություն կա արհեստականորեն խոչընդոտել, հատկապես այս օրերին։ Եթե աշխատանքային օր է սահմանվում, մարդիկ ստիպված իրենց աշխատանքը չկորցնելու համար պետք է պարտադրված աշխատանքի գնան, ես կարծում եմ՝ խոչընդոտում է որոշ չափով։ Այս տարի հատկապես այս պայմաններում, երբ Եռաբլուր այսպիսի հոսք կա, այսպիսի մեծաթիվ զոհեր ունենք, կարծում եմ՝ պետք էր հրաժարվել նման գործելաոճից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ