News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Հետընտրական իրադարձություններ էին: Արդեն ընտրվել էր նոր նախագահը: Իմ ժամկետն ավարտին էր մոտենում: Եւ 2008 թվականի ապրիլի 9-ից ես հանձնել եմ իմ լիազորությունները: Խոսքն իմ կողմից իմ իշխանությունը պահպանելու մասին չէր: Այդ մասին «Պոզներ» հաղորդման եթերում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Անկարգություններ էին, բախումներ ոստիկանության հետ, սահմանվել էր արտակարգ դրություն: Զոհվել էր 2 ոստիկան, կար շուրջ 180 վիրավոր: Հիմնականում բեկորային վնասվածքներ էին եւ այրվածքներ Մոլոտովի կոկտեյլի հետեւանքով: Այսինքն՝ այն ամենն, ինչ ես արել եմ, սահմանել եմ արտակարգ դրություն: Ես պարտավոր էի դա անել՝ ելնելով իմ զբաղեցրած պաշտոնից...

Եւ ի դեպ՝ մեկ շաբաթ առաջ Հայաստանի ՍԴ-ն չեղարկել է օրենքի հոդվածը, որի հատկանիշներով ինձ ներկայացվել էր մեղադրանք այդ իրադարձությունների առնչությամբ: Այժմ դատախազությունը փորձում է գտնել ինչ-որ հնարավորություններ գործը վերաորակավորելու համար: Սակայն չեմ կարծում, որ նրանց դա կհաջողվի: Ես այդպես էլ չհասկացա՝ ինչպես կարող է նախագահը տապալել սահմանադրական կարգը: Մենք երեք տարի ասել ենք, որ դա պարզապես աբսուրդ է, եւ վերջապես ՍԴ-ն այդ որոշումը կայացրեց: Ի դեպ՝ հենվելով Վենետիկյան հանձնաժողովի եւ ՄԻԵԴ-ի եզրակացությունների վրա»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մարտի 1-ի» գործը կարճելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 24-ին՝ 14։00-ին…
Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է. մեղադրանք է առաջադրվել ՔՕ 309-րդ հոդվածի 3-րդ մասով
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը...
«Ես փնտրում եմ այդպիսի մեղադրողի, որ մի օր դեմս կանգնի». Գլխավոր դատախազը՝ «Մարտի 1-ի» գործը տապալելու մասին
Հրաժարական տալն ինքնանպատակ չի, եթե որեւէ պետական պաշտոնատար անձ նախանձախնդիր է…
ՍԴ-ի որոշումը չի հակասում հայտարարությանը, թե մարտի 1-ի գործը բացահայտված է. Ալեն Սիմոնյան
Ես ձեզ հուշեմ, որ 2008-ի մարտի 1-ին էլ է իշխանությունն ամեն ինչի համար պատասխանատու...
Միքայել Հարությունյանի փաստաբանը քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն կներկայացնի
«Մենք արդեն պատրաստում ենք միջնորդությունը: Ծրագրում ենք մինչեւ օրվա վերջ ներկայացնել»,-հայտնեց փաստաբանը...
Յուրի Խաչատուրովին նոր մեղադրանք առաջադրելու իրավական հիմքեր չկան. փաստաբան
Քրեական հետապնդման դադարեցման մասին որոշումը պետք է կայացվեր անմիջապես ՍԴ որոշումից հետո...
Ամենաշատ