News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Վերջին պատերազմի պարտության պատճառներից մեկն այն է, որ բանակն իր թիկունքն ամուր չզգաց։  Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, Սեւան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Այնտեղ, որտեղ բանակ եւ ժողովուրդն միասին են, նրանք անպարտելի են։  Բանակի համար մենք ամուր թիկունք չկարողացանք ապահովել։ Հայոց պատմության ընթացքում կարմիր թելի նման անցել,  եւ մեզ է փոխանցվել այն սկզբունքը, որ հայ ժողովուրդը վտանգի պահին միշտ միասնական է եղել։ Այս իշխանությունների օրոք այդ գաղափարը ջախջախվեց։ Իշխանությունների ոչ գրագետ գործողությունների արդյունքում մենք չկարողացանք մոբիլիզացնել բոլոր ուժերը, որպեսզի թիկունք կանգնենք բանակին եւ կարողանանք եւ մեր հաղթական ելքն ապահովենք», ասաց Սեյրան Օհանյանը։

Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր երկրի ռազմական ներուժի բաղկացուցիչ մասերն են երկրի տնտեսությունը, բանակը՝ իր զորահավաքային ռեսուրսներով, ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը․ «Դրանք երկրի հավաքական կամքն են, որով մենք կարող ենք մեր երկիրը զարգացնել եւ անվտանգ պահել։ Այն երկրները, որտեղ տնտեսությունը զարգացած է, կարողանում են հավելյալ արժեք ստեղծել մեծացնել բյուժեն եւ հատկացումներ անել բանակի համար»։

Ըստ Սեյրան Օհանյանի 30 տարիների ընթացքում Հայաստանը բավականին ձեռքբերումներ ունեցել, եղել են նաեւ թերություններ։

«2018 թվականից այս կողմ այս իշխանությունների անգրագետ ղեկավարման արդյուքնում այդ բոլոր արժեքները ոչնչացվեցին եւ ոտնահարվեցին, իսկ թերությունները բազմապատկվեցին, այն պատճառովներով, որոնք ընդդիմություն եղած ժամանակ իրենք քննադատում էին։ Մեր մտահոգությունները, ոչ թե միայն նրանում են, որ մենք պարտություն կրեցինք, այլ որ ճիշտ ղեկավարում չկա այսօրվա իշխանության կողմից։

Ոչ ճիշտ ղեկավարման արդյունքում մենք ունեցանք պատերազմ, ոչ ճիշտ ղեկավարման ընթացքում ունեցանք պարտություն, պատերազմի ընթացքում այդ պարտությունը խրախուսեցինք, դատական իշխանության կողմից օրինականություն չհաստատեցինք, եւ այդ պարտությունները շարունակվում են։

Ես ունեմ ճշտգրիտ տվյալ, որ նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարությունից հետո մեր իշխանությունը բանավոր ցուցումներ է տվել Կուբաթլու եւ Զանգելան, այսինքն՝ Սյունիքի ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներից հեռացրել է զորքերը՝ առանց որեւէ սահմանազատման»,- նշեց Օհանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ