News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը պնդում է դատարանի որոշումը վերանայելու հնարավորության մասին:

Հիշեցնենք, որ այսօր դատարանը դադարեցրեց քրեական հետապնդումը 300.1 հոդվածով  չորս մեղադրյալների նկատմամբ: Ավելի վաղ Սահմանադրական դատարանը հոդվածը Սահմանադրությանը հակասող էր ճանաչել: ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն ընդհանրապես դադարեցվել է: Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի նատմամբ այն կշարունակվի ենթադրյալ կաշառքի մասով: Բոլոր չորս մեղադրյալները գործի՝ 300.1 հոդվածին վերաբերող մասով արդարացվել են, հետապնդումը դադարեցվել է հանցագործության փաստի բացակայության հիմքով:

Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով դատարանի որոշումը՝ դատախազը հիշեցրեց, որ նախորդ նիստին մեղադրող կողմը խնդրել էր դատարանին քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբանների միջնորդագրի հետ մեկտեղ քննել գործը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին դատախազի պահանջը՝ որոշ օրենսդրական նորմերի սահմանադրականությունը պարզելու համար: Նշենք, որ մենք խոսքն այն նորմերի մասին է, որոնք ներկայումս թույլ չեն տալիս վերաորակավորել մեղադրանքը: Դատարանը մերժեց խնդրանքը, ինչը, ընդհանուր առմամբ, անիմաստ է դարձնում միջնորդության քննարկումը հաջորդ նիստին:

Պետոս Պետրոսյանը մանրամասն չմեկնաբանեց այսօրվա որոշումը՝ հայտարարելով, որ նախ անհրաժեշտ է ծանոթանալ բովանդակությանը` դատավորը կարդաց միայն ներածական եւ եզրափակիչ մասերը: Հարցին՝ արդյո՞ք նա համաձայն է, որ մարտի 1-ի գործը ձախողվել է, դատախազը նկատեց, որ իրենք բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումը, հիշեցրեց տուժածների իրավունքների մասին եւ կրկին խոստացավ խոսել որոշման տեքստը կարդալուց հետո:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ գլխավոր դատախազն արդեն դիմել է Սահմանադրական դատարան այն նույն հարցով, որի մասով դատախազներ Պետրոսյանը եւ Բաղդասարյանը փորձում էին համոզել դիմել դատարան՝  դատախազը կարծում է, որ գործում շրջադարձ է հնարավոր: Նա հիշեցրեց, որ վերանայումը հնարավոր է մի շարք դեպքերում, այդ թվում՝ նոր հանգամանքների ի հայտ գալու, իսկ այդպիսին կլինի Սահմանադրական դատարանի որոշումը, իհարկե, եթե այն որոշ նորմեր Սահմանադրությանը հակասող ճանաչի: Նույն արարքի համար անձին երկու անգամ դատելու անթույլատրելիության սկզբունքը դատախազությանը չի անհանգստացնում: Հակառակը՝ Պետրոսյանը կարծում է, որ սա հենց այն դեպքն է, երբ նույն սկզբունքից ելնելով մեղադրանքը կարող է վերանայվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ