News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այլընտրանքային նախագծեր խումբը բաց նամակ է ուղղել ՀՀ Անվտանգության խորհրդին,  որում մտահոգություն են  հայտնել կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակին եւ պահանջել, որ ձեռնարկվեն անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումները։ 

NEWS.am-ը ամբողջությամբ ներկայացնում է բաց նամակը.

«Միայն մեկ բան մեզ կարող էր ստիպել դիմել այս իշխանություններին՝ մեր քաղաքացիները կյանքն ու առողջությունը։ Եվ մենք դա անում ենք։

Քովիդ- իրավիճակը Հայաստանում սարսափելի է։ Մեր երկրի օրը սկսվում եւ վերջանում է նոր հիվանդների, ծանր հիվանդների եւ անվերջ մահերի լրահոսով։

Սրա հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում չի իրականացվում հակահամաճարակային որեւէ իրական միջոցառում։ Առանձին-առանձին բոլոր կառույցները եւ պետությունն ամբողջությամբ կա՛մ ոչինչ չեն անում, կա՛մ զբաղված են պայքարի իմիտացիայով։ Աշխարհի տարբեր երկրներում այս պահին կիրառվում են բազմաթիվ հակահամաճարակային գործիքներ, որոնցից ոչ մեկը Հայաստանում չի կիրառվում։

Դիմելով երկրի Անվտանգության խորհրդին՝ որպես հավաքական Սահմանադրական մարմին, ցանկանում ենք երկու կարեւոր ուղերձ ընդգծել.

ա/ Սա աղետ է, որի դեմն առնելու համար կտրուկ եւ գրագետ քայլեր են պետք։

բ/ Ձեւական քայլերն ավելի վտանգավոր են։ Պետությունն իրավունք չունի ձեւական քայլերի։ Դրանց հետեւանքը մահերն են։

Շուրջ մեկ ամիս է՝ ամենատարբեր մակարդակներով խոսվում է այն մասին, որ սկսվել է հերթական խոշոր ալիքը, սակայն իրավիճակին համարժեք որեւէ հստակ քայլ այդպես էլ չի արվում։

Մի քանի նկատառում՝ իրավիճակի կապակցությամբ.

1. Հայաստան ժամանող ուղեւորները Զվարթնոցում հանձնում են ՊՇՌ թեսթեր։ Թվում է, թե կարեւոր պատնեշ ենք դրել վարակի տարածման դեմ։ Բայց իրականությունն այլ է։ ՊՇՌ թեսթերը պետք է հանձնել նվազագույնը 3 ժամ չկերած, չխմած վիճակում։ Օրինակ՝ Մոսկվա-Երեւան թռիչքը մոտ երեք ժամ է, որի կեսին ուղեւորներին տրամադրվում է սնունդ։ Եվ, հետեւաբար, ամեն օր հազարավոր քաղաքացիներ իջնում են Զվարթնոցում, հանձնում վճարովի թեստ, ստանում կեղծ բացասական պատասխան (քանի որ չեն պահպանել թեստ հանձնելու պայմանները) եւ նրանցից շատերը, առանց տեղյակ լինելու, հաջորդ օրերին սկսում են տարածել վարակը։ Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ գործում է այս համակարգը, սակայն պետությունը չի ուզում տեսնել, որ գործ ունենք լուրջ խնդրի հետ։ Ամեն օր հազարավոր քաղաքացիներ, առանց հասկանալու, խաբում են պետությանը, իսկ պետությունն ուզում է խաբված լինել։

2. Քովիդից մահացածների ընտանիքները կազմակերպում են քաղաքացիական հոգեհանգիստներ՝ հաճախ իրենք իսկ լինելով հիվանդ՝ բաց դագաղներով, այդ թվում՝ եկեղեցիներում։ Չի գործում պետական զսպման որեւէ մեխանիզմ։ Սա վարակի անզուսպ տարածման եւ նոր մահերի լրջագույն աղբյուր է։

3. Անհրաժեշտ է ուժեղացնել եւ ավելի էֆեկտիվ դարձնել հակահամաճարակային բացատրական քարոզարշավները։ Նույնիսկ կրթված մարդկանցից շատերը չեն հասկանում, որ 1-2 օր ախտանիշներ ունենալու պարագայում չի կարելի գնալ հանրային վայրեր։ «Լավ զգալը, ոտի վրա լինելը» դեռ չի նշանակում, որ դու չես կարող հիվանդություն եւ մահ տարածել։

4. Պետք է կտրուկ ուժեղացնել խանութներում, սուպերմարկետներում հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Բացարձակ անպատասխանատու վիճակ է։ Քաղաքացու եւ սեփականատիրոջ գիտակցությունը չի բավականացնում՝ հասկանալու համար իրավիճակի լրջությունը, հետեւաբար՝ պետությունը պետք է ավելի ակտիվ ու կոշտ լինի։

5. Մի շարք սուպերմարկետների, սրճարանների մուտքերում դրված ջերմաչափիչ սարքերը սովորական ինքնախաբեության ոլորտից են։ Այդ ջերմաչափերը միշտ ցածր են ցույց տալիս։

6. Կտրուկ ուժեղացնել է պետք դպրոցներում հսկողությունը։ Ամենայն հավանականությամբ՝ դպրոցները դարձել են վարակի տարածման կարեւոր աղբյուրներից մեկը։ Ուսուցիչների անվճար եւ զանգվածային թեստավորումը, տարածքների մշտական օդափոխությունը, սոցիալական հեռավորությունը կարեւոր գործոններ են, որոնք շատ հաճախ չեն արվում։

7. Հարցի արմատական լուծումը մնում է պատվաստումը։ Հայաստանում արձանագրվում է ոչ միայն խնդրի պրակտիկ տապալում, այլեւ, ինչը խիստ կարեւոր է առաջիկա զանգվածային պատվաստման համար, հարցի բարոյական կողմը։ Նախ. ըստ պաշտոնական հայտարարության՝ մինչ այս պահն արված 600 պատվաստումն ուղղակի խոսում է մեկ բանի մասին՝ իշխանությունը տապալել է գործը։ Երկիր ներկրված 24 հազար դեղաչափ AstraZeneca-ն շատ փոքր թիվ է եւ իրավիճակ չի փոխելու։

Հարցի բարոյական կողմը՝ հայ հասարակությունը շատ նեգատիվ է պատվաստման գաղափարի հանդեպ, անկախ հիվանդությունից։ AstraZeneca-ի հանդեպ աշխարհում առկա նման բացասական տրամադրությունների ֆոնին շատ դժվար է լինելու այս պատվաստանյութով զանգվածային պատվաստումներ անելը։ Պետք է վստահ լինել եւ կարողանալ ժողովրդին համոզել դրա անվտանգությունը։ Կոչ ենք անում ՀՀ Անվտանգության խորհրդի անդամներին՝ անհապաղ հրապարակայնորեն պատվաստվել ներկրված AstraZeneca-ով։ Միայն այդպես է հնարավոր առաջարկել եւ համոզել մարդկանց՝ անել նույնը։ Ամբողջ աշխարհում առաջնորդները տեսախցիկների առաջ պատվաստվում են հենց այդ նպատակով՝ ցույց տալ սեփական ժողովրդին, որ դա անվտանգ է։

8. Եվ, վերջապես, գործադրել բոլոր ջանքերը՝ ՌԴ-ից ձեռք բերելու մեծ քանակի Սպուտնիկ–V։ Ուրիշ այլ տեղից անվտանգ ու մեծ քանակներով պատվաստանյութ մենք չեն կարողանալու առաջիկայում ձեռք բերել։

Դիմում ենք անվտանգության խորհրդին՝ որպես հավաքական մարմնի, քանի որ Հայաստանում չկա այն պաշտոնյան, այն կոնկրետ մարմինը, որի լրջության վրա կարելի է հույս դնել։ Այսօր իրոք լրջագույն համաճարակային իրավիճակ է երկրում։ Այս թեմայով պետք է նիստեր գումարվեն, լրջագույն քայլեր արվեն։

Անգործության, ոչ կոմպետենտության եւ տապալումների երեք տարվա պատմությունը մի եզրահանգման է բերում՝ ինչքա՜ն հեշտ են այս իշխանությունները մարդկանց տանում մահվան»։  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ