News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եթե Հրանտ Բագրատյանը ապացուցեց, որ անցյալ տարի 120 մլն դոլարի պարգեւավճար է բաժանվել, պետական համակարգում, ես ներողություն կխնդրեմ, եթե չապացուցեց՝ ինքը պետք է ներողություն խնդրի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նախօրեին Սեւան քաղաքում ընդդիմության հանրհավաքի ժամանակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթին:

Թունյանը, մասնավորապես, նշեց. «Ես խուսափում եմ անձնավորված, հասցեական, որոշ մարդկանց որոշ բաներ ասելիս, բայց այս  անգամ ստիպված եմ ասել: Եթե մարդիկ, որոնք ունեն պետական կառավարման համակարգի փորձ, երկար ժամանակ ՀՀ-ում զբաղեցրել են բարձր պետական պաշտոններ, իրենց համարում են լավ մասնագետներ, տնտեսագետներ, այդ մարդիկ իրենց հանրային փոխսի նկատմամբ պետք է մաքսիմալ զգույժ լինեն եւ չասեն այնպիսի բաներ, որոնք ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում, այլեւ  միտումնավոր խեղաթյուրում են իրականությունը: Ես ասում եմ ոչ թե հակադարձելու համար, այլ այդ մարդիկ շատ վատ հասարակական մթնոլորտ են ձեւավորում եւ ազդում սպասումների վրա:

Քանի որ թեման շատ է շոշափվել, պետք է վերջնականապես փակվի թեման, իսկ եթե հարկ լինի վերաբացել, կբերաբացենք:

Շատ կոնկրետ ասում եմ, երեկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանրահավաքի ժամանակ նշել է, որ հրապարակվել են Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի 2020 թվականի եկամուտները եւ յուրաքանչյուրինը կազմել է 60 հազար դոլար: Նաեւ հայտարարել է. «Ինքը չի համարձակվում բարձրացնել ԱԺ նախագահի, պատգամավորների, վարչապետի աշխատվարձերը, բայց պարգեւավճար է տալիս ամեն ամիս: Անցյալ տարի մենք դրա համար 120 մլն դոլար ենք ծախսել, բայց մենք դրանով 2 հազար հատ փոքր ԱԹՍ կարող էինք գնել կամ 10 հատ «Տոռ» համակարգեր, որոնցով կոչնչացնեինք հակառակորդի տարածքը»:

Ես չեմ ուզում անդրադառնալ մնացած պնդումներին, ասենք ոնց է հունվար-փետրվարը համեմատվում տարվա հետ, երբ իրենց պետքր  է, ինչպես է մեկ հավատում վիճակագրությանը, մեկ չէ, բայց ուզում եմ ասել, որ այս բոլոր պնդումները սուտ են: ԱԺ նախագահի, վարչապետի եկամուտների մասին տվյալները դեռ չեն հրապարակվել, նախկինում հրապարակված տվյալներում նման ինֆորմացիա չկա: 120 մլն դոլարի պրգեւավճար պետական համակարգում 2020 թվականին չի եղել:

Ընդհանրապես պարգեւավճարները չեն վերաբերվում միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ 20 հազար հոգու: Այն մանիպուլյացիան, որ այդ գումարով կարող ենք սա անել, նա անել, դա շատ վտանգավոր մանիպուլյացիա է, որովհետեւ այդ նույն տարբերակով բոլոր ծախսերը կարող ենք ուղղել ինչ-որ բաների ձեռքբերմանը:

Եթե պարոն Բագրատյանը ապացուցեց, որ անցյալ տարի 120 մլն դոլարի պարգեւավճար է բաժանվել, պետակն համակարգում, ես ներողություն կխնդրեմ, եթե չապացուցեց՝ ինքը պետք է ներողություն խնդրի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ