News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին մասնակցությունը, անգամ եթե նա լինի պաշտոնակատարի կարգավիճակով, նշանակում է գործընթացի լեգիտիմացում: Այս մասին «Հայելիի» հետ հարցազրույցում ասել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա մատնանշել է նախնական խախտումները՝ աներեւակայելի շտապողականություն, ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածություններ, ԸՕ-ում փոփոխություններ՝ առանց հաշվի առնելու միջազգային նորմերն ու հանրային քննարկումները, առանց ժամկետները պահպանելու: Զաքարյանի խոսքով՝ Փաշինյանը փորձում է արհեստականորեն ձեւավորել իրեն անհրաժեշտ իրավիճակ եւ առիթի դեպքում մեղադրել ընդդիմությանը:

Ընտրություններին ՀՀԿ մասնակցության առնչությամբ Զաքարյանը նշեց, որ առայժմ վերջնական որոշում չի ընդունվել, իրավիճակը ՀՀԿ-ի համար էլ հստակ չէ, սակայն գործընթացին մասնակցությունը կնշանակի լեգիտիմացում: Ներկայիս իրավիճակում երկիրը ընտրությունների տանելը նշանակում է երկրի կործանում ընտրություններ կոչվող ֆարսի միջոցով: Այս պատճառով Զաքարյանը չբացառեց, որ ՀՀԿ-ն կբոյկոտի ընտրությունները, եթե այն, այնուամենայնիվ, կազմակերպի Փաշինյանը:

«Մեր նպատակն է երկիրը դուրս բերել ճգնաժամից: Դա հնարավոր է միայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու միջոցով: Նրա հետ կամ նրա հետեւից գնալը նշանակում է լեգիտիմացնել երկրի ու քաղաքացիների, մեր դաշնակիցների շահերին ակնհայտ դավաճանությունը: Մենք ինչ-որ մեկի արկածախնդրությանը մեխանիկական մասնակցության կարիք չունենք»,- շեշտեց նախկին փոխնախարարը: Միաժամանակ, նա նշեց, որ եթե ՀՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին, դա չի նշանակում, որ նա ձեռքերը լվանում է՝ հատկապես հաշվի առնելով իր դերն ու կշիռը երկրի քաղաքական կյանքում:

«Առանց Փաշինյանի ընտրությունները բոլորովին այլ իրավիճակ է: Փաշինյանը, նույնիսկ փոքր թիմ ունենալով, կեղծելու է ընտրությունները եւ կարող է բախումներ առաջացնել հասարակության մեջ»,- զգուշացրեց նախկին պաշտոնյան: Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի առջեւ խնդիր է դրված նախեւառաջ հեռացնել Փաշինյանին, բայց նույնքան կարեւոր խնդիր է հետագա 4-5 տարիների գործողությունների որոշումը, հասկանալը, թե ինչ ուժեր կարող են երկիրը դուրս բերել իրավիճակից: «Նիկոլ Փաշինյանը սասանեց պետության անձեռնմխելիությունը: Հայաստանը չունի ներքին անձեռնմխելիություն: Նա բոլորին վերածեց թշնամիների, հանցագործների եւ կողոպտիչների, եւ այս ամենը ստի սոուսով: Սա տեսնում են ինչպես դաշնակիցները, այնպես էլ թշնամիները: Փաշինյանի հետ ընտրությունները նշանակում են, որ Հայաստանը չի հասկացել իր խնդիրները: Նրանից առաջ նույնպես խնդիրներ կային, բայց լուծումներ նույնպես կային: Փաշինյանի գալով՝ մնացին միայն խնդիրները՝ առանց որեւէ ձեռքբերման եւ դրական քայլի: Չի կարելի մտածել, որ աղետի աղբյուրի հետ կարող ես գնալ ընտրությունների»,- ասաց Զաքարյանը:

Ի պատասխան այն հարցին, որ ընդդիմության հանրահավաքներին այդքան շատ մարդ չի մասնակցում, Զաքարյանն արձանագրեց, որ հասարակության կեսից ավելին չի կողմնորոշվել եւ չի մասնակցում որեւէ հանրահավաքի: «Նրանք դեռ չեն տեսել շարժիչ ուժը: Դեռ ժամանակ կա, եթե ընտրություններն, այնուամենայնիվ, տեղի ունենան»,- ասաց նա՝ հավելելով, թե հնարավոր է նաեւ, որ ընտրությունները չկայանան: Որոշակի ժամի Փաշինյանը կհիշի կորոնավիրուսի մասին եւ կհայտարարի, որ համավարակի պայմաններում անհրաժեշտ է հետաձգել ընտրությունները, կամ՝ որ մարզերում իր հանդիպումները հաստատել են դրանց աննպատակահարմարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ