News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անարդար եւ ապօրինի վերաբերմունքն այլեւս հեռանկար չէր կարող ունենալ: Այս մասին «Հայելի» ակումբին տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին առաջին ատյանի դատարանը դադարեցրեց նախկին նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով եւ արդարացրեց նրան:

«Ակնհայտ ապօրինի բաները չեն կարող հեռանկար ունենալ: Նիկոլն ինքը համոզվեց, որ հասարակությունը չի ընկալում»,- նշեց Զաքարյանը: Ըստ նրա՝ Փաշինյանը, հավանաբար, գիտակցում է, որ երկրի ներսում իր ստեղծած խնդիրները վաղը մեծ բեռ են դառնալու իր համար եւ փորձում է ինչ-որ կերպ մեղմել դրանք: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալուն, նախկին փոխնախարարը շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանը, հասկանալով հետագա զարգացումները, փորձում է լուծումներ առաջարկել:

«Բարձրացնելով Ռուսաստանի Դաշնության դերը տարածաշրջանում շատ խնդիրներ  հնարավոր կլինի լուծել: Դա շատ կարեւոր գործոն է»,- ասաց Զաքարյանը՝ հիշեցնելով, որ երկրում փորձառու քաղաքական գործիչներն ու առաջնորդները շատ չեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ