News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ ավելի քան 100 պաշտոնաթող ծովակալների հայտարարությունը Մոնտրյոյի կենվենցիայի մասին ռազմական հեղաշրջման փորձի հոտ է արձակում, եւ դրա հետեւում անմիջականորեն կանգնած է հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 103 նախկին ծովակալներ հայտարարություն են հրապարակել, որում դատապարտել են «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությանը (ԱԶԿ) «Մոնտրյոյի կոնվենցիայի քննարկում սկսելու եւ բանակն իսլամացնելու համար: Մոնտրյոյի կոնվենցիան ստորագրվել է 1936 թվականին եւ Թուրքիային տրամադրել է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների մասնակի վերահսկողություն:

Էրդողանն ասել է, որ հայտարարության հետեւում կանգնած են հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը եւ նրա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: «Այս պաշտոնաթող գեներալների ուշադրության կենտրոնում է ԺՀԿ-ն»,- ասել է Էրդողանը: Նրա խոսքով՝ ԺՀԿ-ն փորձում է նվազեցնել հռչակագրի նշանակությունը, որը պետական հեղաշրջման փորձի հոտ է արձակում: «Ցավոք, պաշտոնաթող ծովակալները հետեւում են իրենց գլխավոր հրամանատար Քըլըչդարօղլուի հրահանգներին»,- ասել է նա:

Էրդողանի խոսքով՝ ԺՀԿ-ն փորձում է «ահաբեկիչների եւ դավադիրների դեմ» Թուրքիայի պայքարը կապել տնտեսության հետ:

Նրա քաղաքական ընդդիմախոսներից ոմանց խոսքով՝ Թուրքիայի նախագահը ծովակալների հայտարարությունն օգտագործել է, որ հանրության ուշադրությունը շեղի Թուրքիայի տնտեսական խնդիրներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ