News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն մտադիր է հեռանալ քաղաքականությունից  եւ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, հաղորդում է Ֆորմուլա հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հեռուստաալիքը նաեւ չի բացառում, որ Կալաձեն Վրաստանից կմեկնի Միլան, որտեղ նա ապրել է իր հաջողական ֆուտբոլային կարիերայի ընթացքում:

Վերջերս հանրությանը հայտնի է դարձել, որ քաղաքապետն առողջական խնդիրներ ունի եւ զննում է անցնում Թբիլիսիի կլինիկաներից մեկում:

43-ամյա Կալաձեի մոտ ախտորոշվել է վեստիբուլոպատիա:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ