News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի կարգավորումը, տարածաշրջանում առեւտրատնտեսական կապերի եւ տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունը։ Պուտինն ասել է, դա Հաստանին զարգացման նոր հնարավորություններ կտա։ Առանձնազրույցին նախորդած զրույցում Փաշինյանն ասել է, որ են քննարկելու  նաև միացյալ զորքերի ռուս-հայկական խմբավորման գործունեության որոշ նրբերանգներ, ինչպես նաև Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը։

Հայաստանի վարչապետը խոսել է նաև ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց մասին։ « Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ բոլոր ռազմագերիները, պատանդները եւ մյուս պահվող անձինք պետք է վերադարձվեն հայրենիք: Բայց, ցավոք, մենք Ադրբեջանում դեռ ունենք պահվող անձինք: Ես շատ ուրախ եմ, որ մենք տարաձայնություններ չունենք այս հարցի լուծման հարցում: Շատ կարեւոր է քննարկել ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ մեր տեսակետները, քանի որ խնդիրը լուծված չէ, եւ մենք պետք է քննարկենք այն»,– ասել է նա:

Փաշինյանը նաեւ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակի ձեռբերման հույս է հայտնել, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը: Կարծում եմ՝ մենք այս խնդիրը կլուծենք, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահը նաև ասել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը, որը նվազել է կորոնավիրուսային համավարակի պատճառով, մոտ ապագայում կարող է վերականգնվել եւ աճել:

Ֆեյսբուքյան օգտատերերի աչքից չի վրիպել, որ Փաշինյանն իր ներածական խոսքում անընդհատ օգտվում է շպառգալկայից։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտոնակցի  հետ հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը: Ըստ Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ անդրադարձ է եղել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիան կառավարության շենքի մոտ ավարտվել է բռնություններով. կոշտ ուժի կիրառմամբ ոստիկանները մի խումբ կանանց են բերման ենթարկել։ Ավելի վաղ ՎԵՏՕ շարժումը հայտարարություն էր տարածել, նշելով, որ իշխանությունը դիտավորյալ թաքցնում է զոհվածների, վիրավորների, գերիների ու անհետ կորածների իրական թվերը, հազարավոր հաշմանդամների խնդիրների ծանրությունը մնացել է կանանց և մայրերի ուսերին, շատերը զրկված են անգամ իրենց զավակների մարմինները հողին հանձնելու հնարավորությունից, հատկապես ծանր վիճակում են անհետ կորածների և գերիների մայրերն ու կանայք:

Ցուցարարներն իրենց հետ թուրքական ֆես էին բերել, որն, իրենց խոսքով,  պատրաստվում էին դնել թուրք իշխանությունների գլխին ու վռնդել, քանի որ Հայաստանի ապագան ու այս իշխանության գործողություններն այլևս անհամատեղելի են: Կանայք «ամոթ» են վանկարկել ոստիկանների հասցեին, պախարակելով նրանց ոչ թե պետությանը, այլ, իրենց խոսքով, ազգադավներին ծառայելու համար։

Ակցիայի մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանների շղթան եւ մտնել շենք, սկսվել է հրմշտոց, ապա քաշքշուկ, ոստիկանները գետնաքարշ բերման են ենթարկել կանանց ու աղջիկներին։

Հարվածներ են ստացել նաեւ ցույցը լուսաբանող լրագրողները, թեեւ ոստիկանները հերքում էին ականատեսների պնդումը։ 

Այդ ընթացքում ոստիկանները փորձել են բերման ենթարկել նաեւ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կնոջը՝ Վարդուհի Իշխանյանին։

Ոստիկանները քաշել են նրա ձեռքերից եւ պարանոցից, ցուցարարների նախատինքերից հետո նրան բաց են թողել, սակայն բերման են ենթարկել իրենց ամոթանք տվողներին։ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտնել է, որ ոստիկանները բերման են ենթարկել նաեւ ազգային հերոս, գեներալ Տիրան Խաչատրյանի կնոջը։

Ցուցարարները կառավարության շենքի դիմացից շարժվել են դեպի ոստիկանության կենտրոնականի բաժին, որտեղ բերման են ենթարկվել ակցիայի 15 մասնակիցներ: Նրանք հայտնել են, որ բաժին են տարվել պատերազմում զոհված Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը, Օմարում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթեւիկ Վիրաբյանը:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 1025 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 200 հազարի, այս պահին բուժվողների թիվն անցել է 16 հազարից։ Մահացածների ընդհանուր թիվը 4536 է։Մեկ օրում մահացել է 24 վարակված, որոնցից 4-ը՝ այլ հիվանդության պատճառով։

Նախօրեին մահացածներից է նաև 72-ամյա քաղաքացին, որը ցած է նետվել COVID-19 սպասարկող բուժկենտոններից մեկի հիվանդասենյակի պատուհանից:

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բուժօգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո էլ չի փոխել իր կարծիքը: Մասնագետները շեշտում են, որ այդպիսի հիվանդին միայնակ թողնել չէր կարելի։ Իրավապահները քննություն են սկսել։

Բրազիլիայում մեկ օրվա ընթացքում 4195 մահվան դեպք է գրանցվել կորոնավիրուսից, ինչը հակառեկորդ է։ Ըստ BBC-ի՝ հիվանդանոցները գերբծանրաբեռնված են, մարդիկ հաճախ մահանում են բուժման սպասումով, իսկ շատ բնակավայրերում առողջապահական համակարգը փլուզման եզրին է: Մահացածների ընդհանուր թիվը գրեթե 337 հազար է: Նախագահ Բոլսոնարուն դեմ է լոքդաունին, նա համոզված է, որ դրա վնասն ավելի մեծ կլինի, քան բուն կորոնավիրուսի հետեւանքները:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 1.47 դրամով, հասել է 536.58 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 5.60 դրամով ու հասել 637.67 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.50 դրամով ու հասել 741.50 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով  ու կազմել 6.92 դրամ:

Ապրիլի 8-ին երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ: Եղանակը կշարունակի տաքանալ։ Երևանում եւս տեղումներ չեն սպասվում: Գիշերը մայրաքաղաքում կլինի +9-ից +11, վաղը ցերեկը +26-ից +28։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ