News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ աշխարհում գտնված ամենահին մարդկային ԴՆԹ-ն պատկանում է 45 հազար տարի առաջ ժամանակակից Չեխիայի տարածքում բնակված կնոջ: Գերմանիայի Մաքս Պլանկի անվան մարդկային պատմության մասին գիտության ինստիտուտի հետազոտողները դա պարզել են անալիզի ենթարկելով նրա գանգը: Հոդվածը հրապարակվել է Nature Ecology and Evolution ամսագրում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ կինը պատկանել է Homo Sapiens-ի առաջին խմբին, որը Եվրոպա է տեղափոխվել Աֆրիկայից: Ենթադրվում է, որ նեանդերթալացիները 5-րդ կամ 6-րդ սերնդի նրա նախնիներն են եղել: Սա պարզվել է այն բանից հետո, երբ գիտնականները նրա գենոմի մեջ հայտնաբերել են նեանդերթալական ԴՆԹ-ի երկար չընդհատվեղ շերտեր, փոխանցում է «Լենտան»:

Աշխատանքի հեղինակների տվյալներով՝ այս կնոջ ԴՆԹ-ն չի հանդիպում Եվրոպայի կամ Ասիայի տարածքում ավելի ուշ բնակված մարդկանց մոտ: «Միանգամայն ինտրիգային է, որ Եվրոպայում ամենավաղ ժամանակակից մարդիկ, ի վերջո, հաջողության չեն հասել»,- ասել է հետազոտության ավագ հեղինակ Յոհաննես Կրաուզեն:

Գիտնականները պնդում են, որ հայտնագործությունը հաստատում է այն փաստը, որ մարդիկ երկար ժամանակ ներադերթալացիների հետ ապրել են կողք կողքի՝ ընդհուպ մինչեւ այն պահը, երբ նրանք վերացել են շուրջ 40 հազար տարի առաջ: Դա է ցույց տալիս ոչ միայն նրանց ԴՆԹ-ն, այլեւ մշակույթի ընդհանրությունը՝ քարանձավներում հայտնաբերվել են կենդանիների ատամներից զարդեր, այդպիսի զարդեր պատրաստել են նաեւ նեանդերթալացիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ