News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պետք է մեր զինված ուժերի ապագա կառուցվածքի հետ կապված քննարկումներ ունենանք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաեւ ժամկետային զինվորական ծառայության սկզբունքների հետ կապված՝ ինչքանով պետք է բանակը լինի պրոֆեսիոնալ, ինչքանով պետք է հենվի ժամկետայինների վրա, ինչքանով պետք է հենվի պրոֆեսիոնալների վրա: Ոչ թե պայմանագրայինների, այլ պրոֆեսիոնալների վրա, որովհետեւ պրակտիկայում տեսանք, որ կա որոշակի եւ շատ էական տարբերություն ուղղակի պայմանագրային զինծառայողի եւ պրոֆեսիոնալ զինծառայողի միջեւ: Բայց սրանք ընդամենը օրակարգ են:

Մենք այս հարցերով պետք է շատ լուրջ եւ խորը քննարկում ունենանք եւ կայացնենք որոշումներ»,-ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ