News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 8-ին, ընդունել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին և միության վարչության պատվիրակությանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքին:

Հայաստանի ժուռնալիստների միությունն Ազգային ժողովի կողմից հիշյալ օրենքն ընդունելուց անմիջապես հետո հանդես էր եկել հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով, որ առաջարկվող փոփոխություններն էական վնաս կհասցնեն խոսքի ազատությանը:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ տեղյակ է օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ լրագրողական և փորձագիտական հանրության մտահոգություններին, և դրանց արձագանքելով է հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ անմիջականորեն լսել նրանց տեսակետը:

Հանդիպման մասնակիցներն այսօր նախագահ Սարգսյանին ներկայացրել են օրենքի վերաբերյալ իրենց դիրքորոշումն ու անհանգստությունները:

Անդրադարձ է եղել նաև մամուլի ու լրագրության ոլորտի ներկա վիճակին և առկա խնդիրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ