News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրազդան-5»-ի դադարեցման պատճառը կարելի է դիտարկել երկու մակարդակներում՝ միկրո եւ մակրո: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը: Միկրոմակարդակում, ըստ փորձագետի, խնդիրն այն է, որ Հրազդանի ՋԷԿ 5-իդ միկրոբլոգում  ծագել է վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն, որը «Գազպրոմ Հայաստան» ընկերությունը գնահատում է 16 միլիոն եվրոյի չափով:

Ընդ որում՝ այդ ծախսերը չեն փոխհատուցվում երկրում գործող սակագներով: Այստեղ ակնհայտ են հակասությունները հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ «Գազպրոմ Հայաստանի» միջեւ, որոնք չեն կարող կոնսենսուսի հանգել, ինչի հետեւանքով տուժում է համակարգը: Եթե դիտարկենք հարցը մակրոմակարդակում, ապա խնդիրն այն է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը ավելցուկային է: Այդ իրավիճակը թելադրում է արտահանման ծավալներն անդադար մեծացնելու անհրաժեշտություն, իսկ հստակ եւ կանխատեսելի ռազմավարության բացակայությունը հանգեցնում է այդպիսի իրավիճակների: Էլեկտրաէներգիայի արտահանման վրացական ուղղությամբ մենք գրեթե ամբողջությամբ ապաակտիվացել ենք:

Այդ շուկան մենք, ըստ էության, կորցրել ենք՝ զիջելով տեղն ադրբեջանական ընկերություններին: Ինչ վերաբերում է Իրանին, ապա իրավիճակը կարող էր փրկել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային ուղիները, սակայն այդ նախագիծը դեռեւս իրացվել է առավելագույնը 30 տոկոսով: Դա էապես սահմանափակում է արտահանման հնարավորությունները եւ դարձնում «Հրազդան-5»-ի հետագա շահագործումը տնտեսապես նպատակահարմար: Չնայած դեռեւս խոսք չկա շահագործումից օբյեկտը վերջնականապես դուրս բերելու մասին, այդուհանդերձ, դրա շուրջ ընթացող գործընթացները հուշում են, որ դա հնարավոր է»,-հավելել է նա: Այդտեղ կա երկու սցենար:

Եթե դադարում է «Հրազդան-5»-ի աշխատանքը, ապա հիմնական գեներացնող բեռը կկրի Երեւան ՋԷԿ-ը: Հաշվի առնելով, որ 2020 թվականի ամռանը գազի սակագները բարձրացել են 5-6 տոկոսով, ապա դա ձեւավորում է սակագնային բեռ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի համար: Երկրորդ սցենարն ավելի էժան էլեկտրաէներգիայի ներկրում է, ինչը, սակայն լիովին հակասում է Հայաստանի էներգետիկ շահերին, քանի որ համակարգը միտված է արտահանմանը: Պակասը, որի պատճառներից մեկը կլինի նաեւ պատերազմի հետեւանքով Արցախից ներկրման բացակայությունը, Հայաստանի իշխանությունները կփորձեն լրացնել Վրաստանից մատակարարումների հաշվին: Կառավարության ներկայացուցիչը գործուղվել է Վրաստան էլեկտրաէներգիայի ներկրման ծավալները համաձայնեցնելու համար: «Էներգետիկ առումով Վրաստանը նույնպես պակաս ունի: Երկրի խոշորագույն էներգետիկ օբյեկը՝ Ինգուրի ՋԷԿ-ը, վերանորոգման փուլում է: Այդ կապակցությամբ Վրաստանը մեծացնում է էլեկտրաէներգիայի ներկրման ծավալները: Եթե դիտարկենք այդ երկրի էլեկտրէներգիայի կառուցվածքը, ապա դրա առյուծի բաժինը պատկանում է Ադրբեջանին: Ուստի շատ հավանական է, որ այս տարվա մայիսից էլեկտրէներգիան, որը ներկրվում է Վրաստան Ադրբեջանից, կարող է վերաարտահանման միջոցով ուղղվի Հայաստանին»,-ընդգծել է Դավթյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է քննարկել Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ