News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան կասեցրել էր իտալական Leonardo ընկերությունից ուղղաթիռներ ձեռք բերելու 70 միլիոն եվրո արժողությամբ գործարքը երկրների միջեւ դիվանագիտական սկանդալից հետո, կիրակի գրել են la Repubblica եւ Il Fatto Quotidiano խոշոր պարբերականները:

Հինգշաբթի Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին բնութագրել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ որպես դիկտատոր՝ նշելով նրա հետ համագործակցելու անհրաժեշտությունը: Դրագին նաեւ հայտարարել է, որ «չի կիսում Էրդողանի անպատեհ վարքը» Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նկատմամբ: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Թուրքիայի նախագահի հասցեին արված Դրագիի հայտարարություններն անվանել է անընդունելի եւ պոպուլիստական հռետորություն. Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Իտալիայից իր դեսպանին կանչելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Պարբերականների տեղեկություններով՝ Թուրքիայի իշխանությունները պահանջում են պաշտոնական ներողություն կառավարությունից եւ չեն պատրաստվում բավարարվել դիվանագիտական ալիքներով պարզաբանումներով: «Դեռեւս Հռոմից չեն ստացվել պատասխաններ, Թուրքիայի իշխանությունները սկսել են փոխանցել սպառնացող ազդանշաններ»,-ասված է la Repubblica-ի հոդվածում:

Այսպես, ներկայում սառեցվել է ուսումնական ուղղաթիռների գնման՝ 70 միլիոն եվրո արժողությամբ գործարքը, որը պետք է ստորագրվեր առաջիկա օրերին: Նաեւ նախազգուշացում են ստացել երեք իտալական ընկերություններ, որոնցից է խոշոր էներգետիկ Ansaldo Energia ընկերությունը, որը կառուցում է էլեկտրակայաններ Թուրքիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ